2014Թ. ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ - 1 Ապրիլի 2014 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:45

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2014 » ԱՊՐԻԼ » 1 » 2014Թ. ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
19:47
2014Թ. ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
2014Թ. ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2014թ. երրորդ եռամսյակի հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթ:

Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ օգտագործելով «Ա», «Բ» «Գ» և «Դ» տեսակի ծրագրային ձևերից մեկը՝ Ձեր ծրագրի բնույթին համապատասխան:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014թ. մայիսի 4-ը ներառյալ:

Ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել ոչ շուտ, քան ներկայացման վերջնաժամկետից 65 օր հետո, իսկ ավարտը ոչ ուշ քան 2014թ. դեկտեմբերի 15-ը:
Ծրագրերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ինչպես նաև ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ ներկայացված ծրագրերը հետ կվերադարձվեն հայտատուներին:
 Մեկնարկային ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից: 2014թ. երիտասարդական մայրաքաղաք Սիսիան քաղաքում կազմակերպվող ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ ևս կկիրառվի 1.1 գործակից:

Ծրագրի նախահաշիվը կազմելիս անհրաժեշտ է ոչ միայն լրացնել առցանց բաժինը, այլ նաև կցել Ծրագրային նախահաշվի ձևը` լրացնելով unicode տառատեսակով: Նախահաշիվը կազմելիս պետք է առաջնորդվել ՀՀ ֆինանսների նախարարի 13 հուլիսի 2013թ. N 573-Ա հրամանով Սահմանված նորմերով: Հատուկ հիշեցում՝ ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկել կապիտալ ծախսեր:
Ծրագրի ֆինանսական հաշվետվությունը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն Ֆինանսական հաշվետվության ամփոփ ձևի:

Ուշադրություն՝
Դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի 2014 թ. փետրվարի 24-ին կայացած նիստի որոշմամբ՝
1.Յուրաքանչյուր եռամսյակում միևնույն կազմակերպության կողմից ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման նպատակով կարող է ներկայացվել միայն մեկ ծրագիր:
2. Յուրաքանչյուր եռամսյակում ֆիզիկական անձը կարող է հանդիսանալ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ներկայացրած միայն մեկ ծրագրի պատասխանատու կամ համակարգող:
3. Սկսած 2014 թվականի 2-րդ եռամսյակից, յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ծրագիր ներկայացնել ոչ շուտ, քան նախորդ եռամսյակում իր ծրագրի ֆինանսավորվելուց 12 ամիս հետո:

Ծրագրային հայտերի լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, հեռ. (077) 10-45-47:

ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են ընթացիկ դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները`
1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ: Այս տիպի ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից:
2. Հիմնական ծրագրեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ: «Ուղևորության» և «Համաֆինանսավորում» տիպի ծրագրերի համար սույն կետում նշված նվազագույն գումարի շեմը կարող է չգործել:
3. Հատուկ ծրագրեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու, ինչպես նաև մեծածավալ ծրագրեր իրականացնելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 2 միլիոն դրամից մինչև 15 միլիոն դրամ:


Դրամաշնորհային միջոցների առնվազն 60%-ը տրամադրվելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հիմնական առաջնայնությունների շրջանակներում ներկայացված ծրագրերին, որոնք պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1693-Ն որոշմամբ հաստատված «2013-2017 թվականների երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության» գերակայություններին, այն է`
1. Քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության գործընթացների խթանում:
2. Երիտասարդների սոցիալ-տնտեսական և զբաղվածության հիմնախնդիրներ:
3. Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում:
4. Երիտասարդների հոգևոր-մշակութային արժեքների զարգացում և ռազմահայրենասիրական դաստիարակություն
5. Կրթության շարունակականություն և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիություն:

Աղբյուրը` www.cragrer.am




 

Դիտումներ: 894 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: www.cragrer.am, Դրամաշնորհային մրցույթ | Վարկանիշ: 4.9/10
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ԱՊՐԻԼ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика