ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ - 7 Փետրվարի 2014 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՇԱԲԱԹ, 03.12.2016, 23:43

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 13
ՀՅՈՒՐԵՐ՝ 13
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2014 » ՓԵՏՐՎԱՐ » 7 » ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
22:11
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌՑԱՆՑ
ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2014թ. երկրորդ եռամսյակի հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթ:

Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ օգտագործելով «Ա», «Բ» «Գ» և «Դ» տեսակի ծրագրային ձևերից մեկը՝ Ձեր ծրագրի բնույթին համապատասխան:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014թ. մարտի 9-ը ներառյալ:

Ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել ոչ շուտ, քան ներկայացման վերջնաժամկետից 40 օր հետո:
Ծրագրերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ինչպես նաև ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ ներկայացված ծրագրերը հետ կվերադարձվեն հայտատուներին:
 Մեկնարկային ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից:
2014թ. երիտասարդական մայրաքաղաք Սիսիան քաղաքում կազմակերպվող ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ ևս կկիրառվի 1.1 գործակից:

Ծրագրի նախահաշիվը կազմելիս անհրաժեշտ է ոչ միայն լրացնել առցանց բաժինը, այլ նաև կցել Ծրագրային նախահաշվի ձևը` լրացնելով unicode տառատեսակով: 
Նախահաշիվը կազմելիս պետք է առաջնորդվել ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն որոշմամբ և ՀՀ ֆինանսների նախարարի 13 հուլիսի 2013 թվականի N 573-Ա հրամանով Սահմանված նորմերով: Հատուկ հիշեցում՝ ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկել կապիտալ ծախսեր:
Ծրագրի ֆինանսական հաշվետվությունը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն Ֆինանսական հաշվետվության ամփոփ ձևի:

Ծրագրային հայտերի լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, հեռ. (077) 10-45-47:

ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են ընթացիկ դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները`
1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ: Այս տիպի ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից:
2. Հիմնական ծրագրեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ: «Ուղևորության» և «Համաֆինանսավորում» տիպի ծրագրերի համար սույն կետում նշված նվազագույն գումարի շեմը կարող է չգործել:
3. Հատուկ ծրագրեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու, ինչպես նաև մեծածավալ ծրագրեր իրականացնելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 2 միլիոն դրամից մինչև 15 միլիոն դրամ:

Դրամաշնորհային միջոցների առնվազն 60%-ը տրամադրվելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հիմնական առաջնայնությունների շրջանակներում ներկայացված ծրագրերին, որոնք պետք է համապատասխանեն «2013-2017թթ. երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության» գերակայություններին`
1. Քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության գործընթացների խթանում,
2. Երիտասարդների սոցիալ-տնտեսական և զբաղվածության հիմնախնդիրներ,
3. Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում,
4. Երիտասարդների հոգևոր-մշակութային արժեքների զարգացում և ռազմահայրենասիրական դաստիարակություն,
5. Կրթության շարունակականություն և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիություն:

Աղբյուրը` www.cragrer.am

Դիտումներ: 901 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: ԱՌՑԱՆՑ ՌԵԺԻՄ, ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ, մրցույթ | Վարկանիշ: 5.0/4
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՓԵՏՐՎԱՐ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика