ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ԱՌՈՂՋ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ - 2 Հոկտեմբերի 2012 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 17:25

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 5
ՀՅՈՒՐԵՐ՝ 5
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 2 » ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ԱՌՈՂՋ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ
00:40
ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ԱՌՈՂՋ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ

«Մարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային գործընթացներում» ծրագրի շնորհառու Ասյա Նազարյանը Գարգառում իրականացրել է «Առողջ երիտասարդություն, առողջ մտածելակերպ» համայնքային զարգացման միկրոծրագիրը, որն ուղղված է համայնքի երիտասարդության ժամանցի ճիշտ և հետաքրքիր կազմակերպմանը:

Ծրագրի շրջանակներում Գարգառի մշակույթի տան խաղասենյակի համար ձեռք են բերվել շախմատի և նարդու խաղատախտակներ` խաղաքարերով, դոմինոներ, իսկ համայնքի երիտասարդ մարզիկների համար` ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի գնդակներ: Համայնքը Կարեն Զալինյանի ղեկավարությամբ հնարավորինս աջակցում է երիտասարդների նախաձեռնություններին:

Պարբերաբար կազմակերպվում են  շախմատի և նարդու մրցախաղեր: Հատկանշական է, որ Գարգառի ֆուտբոլային թիմն ապահովված է մարզահագուստով, մարզիչի ղեկավարությամբ պարապմունքներ է անցկացնում և գտնվում է լավ մարզավիճակում: Թեև ոչ հաճախակի, բայց հնարավորություն է ստեղծվում հարևան համայնքների թիմերի հետ ուժերը չափելու համար:

Առաջիկայում համայնքում երիտասարդների համար հնարավորություններ կստեղծվեն նաև վոլեյբոլով և բասկետբոլով զբաղվելու համար:

Դիտումներ: 758 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 4.9/44
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика