ԱՌՑԱՆՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ - 25 Դեկտեմբերի 2012 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:50

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 25 » ԱՌՑԱՆՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
04:20
ԱՌՑԱՆՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Իրականացվեց «Առցանց համակարգով ներկայացված դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական գնահատումն իրականացնող փորձագետների սեմինար-քննարկում» ծրագիրը
                                                                           

                                                               

Երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունները խթանելու և երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում  նրանց մասնակցությունը ապահովելու նպատակով  ՀՀ պետական բյուջեում առանձին տողով արտահայտված միջոցների մի մասը տրվում է հասարակական կազմակերպություններին դրամշնորհների տեսքով: Դրամաշնորհների ներկայացման, գնահատման և վերահսկման համակարգերի ոչ բավարար թափանցիկության, հրապարակայնության թերի ապահովման և նմանատիպ բացերի վերացման նպատակով ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2009թ. վերջին ձեռնարկեց Առցանց դրամաշնորհային համակարգի՝ www.cragrer.am  մշակման և գործարկման աշխատանքները: Համակարգը հնարավորություն է տալիս առավել թափանցիկ և հրապարակային դարձնել պետական աջակցությունը երիտասարդական կազմակերպություններին իսկ վերջիններիս՝ գրանցվել կայքում և հավակնել պետական դրամաշնորհների: Շուրջ երկու տարի գործող համակարգի միջոցով ֆինանսավորվել են հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր:

Համակարգի թափանցիկության և արդյունավետության ապահովման տեսանկյունից առավել քան կարևորվում է  համակարգի շարունակական կատարելագործումը, ինչպես նաև փորձագետների մասնագիտական որակների ապահովումը: Նշված հարցերն էին ընկած առցանց համակարգով ներկայացված դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական գնահատումն իրականացնող փորձագետների սեմինար-քննարկման առանցքում: Ծաղկաձորում մեկ հարկի տակ էին հավաքվել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, պետական և հասարակական սեկտորներից ընտրված փորձագետները:  Հանդիպման սկզբում ներկայացվեցին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, երիտասարդական քաղաքականության վարչության և Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կատարած աշխատանքները, նախկին փորձագիտական հանդիպումների արդյունքները և www.cragrer.am համակարգի գործունեության համառոտ հաշվետվությունը, փորձագետների խմբի և գործունեության վիճակագրությունը: Քննարկումների հիմնական թեմաներն առնչվում էին գնահատման չափանիշների ստանդարտացման և ծրագրերի ֆինանսա-իրավական կառավարման գնահատման հիմնահարցերին: Խմբային գործնական աշխատանքների միջոցով փորձագետների խմբերն աշխատեցին ծրագրերի գնահատման ընդհանուր չափանիշների և մոտեցումների մշակման, փորձագիտական գործունեության հետ կապված հարցերի հավաքագրման, առաջացած խնդիրների բացահայտման, քննարկման և ամփոփման  ուղղությամբ:   

Քննարկվեցին նաև Առցանց դրամաշնորհային համակարգի տեխնիկական փոփոխություններին, համակարգում նոր փորձագետների ընդգրկմանը և փորձագիտական աշխատանքի էթիկային վերաբերող հարցերը:  Մասնակիցները միակարծիք էին համակարգում նորաստեղծ և անփորձ երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը խթանելու հարցում: Սեմինար-քննարկման արդյունքներն արդեն տեսանելի կլինեն առաջիկա մրցույթին ներկայացված ծրագրերի գնահատման ժամանակ:


Դիտումներ: 740 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/59
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика