Անցկացվեց «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ուսուցողական դասընթացը - 8 Օգոստոսի 2012 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:47

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ՕԳՈՍՏՈՍ » 8 » Անցկացվեց «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ուսուցողական դասընթացը
20:30
Անցկացվեց «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ուսուցողական դասընթացը

Վանաձորում անցկացվեց
«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»
ուսուցողական դասընթացը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ» ծրագրի շրջանակներում օգոստոսի 4-7 Վանաձորում անցկացվեց «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ուսուցողական դասընթացը: Դասընթացն սկսվեց ծրագրի երկրորդ փուլի շնորհանդեսով, որին հրավիրվել էին երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող պետական և հասարակական կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպության նախագահ, ծրագրի ղեկավար Ռազմիկ Սարդարյանը, ամփոփելով առաջին փուլի արդյունքները` անդրադարձավ կատարված նախապատրաստական լայնածավալ աշխատանքներին, համայնքներում հանրային քննարկումների և ֆոկուս խմբերի անցկացմանը: Այնուհետև ներկայացրեց դասընթացի նպատակները, մասնակիցների միջոցով համայնքներում զարգացման միկրոծրագրերի իրականացման գաղափարն ու ակնկալվող արդյունքները:

Ծրագրի փորձագետ Աշոտ Հակոբյանը նշեց, որ դասընթացի թեմաները մշակվել են` հաշվի առնելով քննարկումների և ֆոկուս խմբերի միջոցով վերհանված երիտասարդների հիմնական խնդիրները,կարիքներն ու ցանկությունները:

Ողջունելով ծրագիրը, Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը համառոտ ներկայացրեց երիտասարդների զբաղվածության խնդրի լուծմանն ուղղված մի շարք պետական ծրագրեր:

Ծրագիրը ողջունեցին և երիտասարդության ոլորտում իրականացվող մարզային միջոցառումները ներկայացրեցին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներ Մարգարիտա Կիրակոսյանը և Ռուբեն Մխիթարյանը:

Սկսելով «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ուսուցողական դասընթացը, ծրագրի փորձագետը նյութերի հետաքրքիր մատուցման և խաղային լուծումների միջոցով մեղմեց երիտասարդների սկզբնական կաշկանդվածությունը և նրանց հմտորեն ներգրավեց դասընթացի աշխատանքներին և քննարկումներին: Դասընթացի մասնակիցների գերակշռող մեծամասնությունն ընտրվել էր Լոռու մարզի բոլոր տարածաշրջանների գյուղական համայնքներից, ապահովվել էր նաև սահմանափակ հնարավորություններով երիտասարդների մասնակցությունը ծրագրին: Ընտրված երիտասարդներին սպասվում էր բավական հագեցած ծրագիր: Ներկայացվեցին «Քաղաքացիական հասարակություն», «Հանրային քաղաքականություն, համայնք, մասնակցություն», «Մասնակցություն, մասնակցության ձևերը», «Հանրային քաղաքականության ձևերն ըստ ընդունման և իրականացման եղանակների», «Շահերի պաշտպանություն», «Շահերի պաշտպանության իրականացման մակարդակները և  գործիքները, դաշինքների ստեղծում», թեմաները:  

Դասընթացի մասնակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանին: Նա ոչ միայն հանգամանալից ներկայացրեց պետական երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղություններն ու Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի մի շարք դրույթներ, այլև մասնակիցներին բաժանեց այդ Զեկույցի տպագիր օրինակները, ինչպես նաև ակտիվորեն մասնակցեց քննարկումներին ու խմբային աշխատանքներին: Ի դեմս պարոն Պապյանի դասընթացի մասնակիցները շփվեցին ոչ միայն երիտասարդության ոլորտի պատասխանատու պաշտոնյաներից մեկի, այլև իրենց խնդիրներով մտահոգ ջերմ և անմիջական անձնավորության հետ:

Ծրագրի ղեկավարը, փորձագետը և երիտասարդական քաղաքականության վարչության պետը ուղիղ եթերում հյուրընկալվեցին «ՄԻԳ» Հ/Ը «Ասպարեզ» հաղորդաշարի հաղորդմանը: Ներկայացվեցին ինչպես իրականացվող ծրագիրը, այնպես էլ երիտասարդության ոլորտին վերաբերող բազմաթիվ խնդիրներ: Հաղորդման ընթացքում ցուցադրվեցին ծրագրի շրջանակներում Լոռու մարզի գյուղական համայնքներում կատարված բլից-հարցումները:

Դասընթացին հրավիրվել էին նաև բանախոսներ, որոնց հետ ծավալվեցին հետաքրքիր հարց ու պատասխաններ: Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, հաշվի առնելով, որ գյուղական համայնքների երիտասարդների համար առաջնահերթ են աշխատանքի և զբաղվածության խնդիրները, ներկայացրեց երիտասարդների զբաղվածության խնդրի լուծմանն ուղղված պետական ծրագրերը: «ՀԿ Կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության» մարզային համակարգող Անժելա Սաղաթելյանը ներկայացրեց Լոռու, Շիրակի և Տավուշի գյուղական համայնքներում իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության» ծրագիրը:

Այնուհետև ծրագրի ղեկավար Ռազմիկ Սարդարյանը և համակարգող Անի Գաբրիելյանը ներկայացրեցին «Ինքնագնահատում, մոտիվացիա և ինքնաներկայացման հմտություններ», «Ինչպես  փնտրել  աշխատանք, ինչպես  ներկայանալ  աշխատանքային  հարցազրույցի», «Գրագետ ծրագրային առաջարկի ներկայացում» թեմաները: Վերջին թեման զուգորդվեց «Համայնքային զարգացման միկրոծրագրերի» մրցույթի պայմանների ներկայացմանը: Մրցույթի շրջանակներում միայն դասընթացի մասնակիցները կարող են մինչև օգոստոսի 15-ը ներկայացնել միկրոծրագրերի առաջարկներ: Կֆինանսավորվեն 5 միկրոծրագրեր, որոնց իրականացմամբ մասնակիցները կկիրառեն ձեռք բերած գիտելիքները եւ անմիջականորեն կներգրավվեն համայնքային խնդիրների լուծման գործընթացներում:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին վկայականներ:

Ինտերակտիվ մեթոդների կիրառումը, քննարկումներն ու գործնական աշխատանքները տվեցին զգալի արդյունքներ, ինչի վկայությունն էին դասընթացի վերաբերյալ մասնակիցների կողմից տրված բարձր գնահատականներն ու նմանատիպ միջոցառումներ հաճախակի կազմակերպելու ցանկությունները:

Դասընթացի մասին պատմող լուսանկարների շարքը` ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ:



Դիտումներ: 621 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 4.9/48
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՕԳՈՍՏՈՍ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика