ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ - 21 Հունվարի 2013 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:50

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ՀՈՒՆՎԱՐ » 21 » ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
01:55
ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԱՆՑԿԱՑՎԵՑ  «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ  ԳՈՐԾԱՐԱՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԶԱՐԳԱՑՈՒՄ»  ԴԱՍԸՆԹԱՑԸ


«Երիտասարդական ալիք» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդական ձեռներեցության զարգացում» ծրագրի երկրորդ փուլում Վանաձորում անցկացվեց «Երիտասարդների գործարար հմտությունների զարգացում» դասընթացը:
Դասընթացի  ընտրված մասնակիցները` գործարարություն ունեցող, ինչպես նաև ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն և հետաքրքիր գաղափարներ ունեցող երիտասարդները, ներկայացնում էին Լոռու մարզի բոլոր տարածաշրջանները:
Ձեռներեցության գրագետ և արդյունավետ վարման համար չափազանց կարևոր «Կառավարում» (Կառավարման ռեսուրսներ, Կառավարման գործառույթներ, Պլանավորում, Կազմակերպում, Առաջնորդում, Վերահսկում) և «Շուկայագիտություն» (Շուկայի ուսումնասիրություն, Մարկետինգային պլան, Արտադրական պլան, Ռիսկերի գնահատում, Ֆինանսական պլան), SWOT վերլուծություն, «Ֆինանսների կառավարում» և «Տնտեսական իրավունք» թեմաները  փորձագետ, հմուտ դասընթացավար Արշավիր Ղուկասյանի մատուցմամբ բավական մեծ հետաքրքրություն առաջացրեցին մասնակիցների մոտ: Դրանք բիզնեսի կառավարման, շուկայագիտության և տնտեսվարման որակապես նոր  հմտություններ հաղորդեցին երիտասարդներին: Իսկ խմբային աշխատանքներն ու վարժությունները նրանց հնարավորություն տվեցին գործնականում կիրառելու ստացած գիտելիքները:
Դասընթացի մասնակիցներն այցելեցին «Սապենո» տպագրատուն, որտեղ ծանոթացան ընկերության ստեղծման պատմությանը, աշխատանքների կազմակերպմանն ու զարգացման հեռանկարներին: Զարգացման ճանապարհին գտնվող ընկերությունը ձեռներեցություն սկսելու, դժվարությունները հաղթահարելու և հաջողության հասնելու ցայտուն օրինակ էր երիտասարդների համար:
 «Երիտասարդների գործարար հմտությունների զարգացում» դասընթացի ամփոփիչ և կարևոր բաղադրիչը «Գործարար առաջարկների մրցույթի» ներկայացումն էր: Միայն դասընթացի մասնակից երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցելու մրցույթին և ներկայացնելու Գործարար առաջարկներ: Երեք լավագույն առաջարկները կպարգևատրվեն դրամական խրախուսական մրցանակներով:
Մասնակից երիտասարդների կարծիքով  դասընթացը  նպաստեց իրենց անձնական և գործարար հմտությունների, ինքնադրսևորման և հաղորդակցման կարողությունների, կազմակերպչական և թիմային աշխատանքի փորձի զարգացմանը:
Դասընթացը լուսաբանել են մի շարք լրատվամիջոցներ.




Դասընթացի լուսանկարները դիտեք ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ:

«Երիտասարդական ձեռներեցության զարգացում» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը ներկայացվել է Առցանց դրամաշնորհային համակարգի՝  www.cragrer.am կայքի միջոցով:
 
Դիտումներ: 860 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 4.8/75
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒՆՎԱՐ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика