ԿԻՐԱԿԻ, 17.12.2017, 08:10

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 2
ՀՅՈՒՐԵՐ՝ 2
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ՓԵՏՐՎԱՐ » 26 » ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
17:53
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ
«ԳՈՐԾԱՐԱՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ»
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
                                                                            

                                                                                                    
«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպության` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող «Երիտասարդական ձեռներեցության զարգացում» ծրագրի եզրափակիչ փուլում ամփոփվեցին «Գործարար առաջարկների մրցույթի» արդյունքները:

Մրցույթի պայմաններին համապատասխան, մրցութային առաջարկներ են ներկայացրել նույն ծրագրի շրջանակներում անցկացված «Երիտասարդների գործարար հմտությունների զարգացում» ուսուցողական դասընթացի մասնակիցները: Հատկանշական է, որ սեփական հնարավորությունները և տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով, երիտասարդները ներկայացրել են բազմաբնույթ հետաքրքիր գաղափարներ՝ Խոտաբույսերից թեյի արտադրություն, Ագրոտուրիստական և ճամփորդական գործակալությունների ստեղծում, Էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրություն, Ժամանցի մանկական կենտրոնի բացում, Անարատ մեղրի արտադրություն և այլն: Սա խոսում է ձեռներեցության բնագավառում երիտասարդների առկա պոտենցիալի, գաղափարների բազմազանության և հնարավորության դեպքում ձեռներեցությամբ զբաղվելու ցանկությունների մասին:

Մրցութային հանձնաժողովը հայտերի գնահատման ժամանակ հաշվի է առել հիմնական գաղափարը, ինչպես նաև շուկայի և մրցակցային դաշտի ուսումնասիրության, ձեռներեցության կազմակերպման ու կառավարման, ռիսկերի կանխատեսման և նախնական ֆինանսական հաշվարկի բավարար ներկայացումը: Մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել երեք գործարար առաջարկներ, որոնց հեղինակները պարգևատրվել են դրամական խրախուսական մրցանակներով:

Հաղթող են ճանաչվել հետևյալ ծրագրերը`

Կարեն Սահակյան,

«Տա-Տեյ»  ՍՊԸ, ք. Վանաձոր.

«Ուրցի թեյի արտադրություն»

Թեյի արտադրություն չորացրած ուրցից: Հավաքված հումքը չորացվում է, տերևն առանձնացվում է ցողունից, փաթեթավորվում և տեղադրվում տուփի մեջ: Պարունակությունը՝ 100% ուրց, առանց հավելումների, պահպանման ժամկետը՝ 2 տարի: Թեյն արտադրվում է ՀՍՏ A-01 պետական ստանդարտին համապատասխան: Արտադրությունում զբաղված են երկու աշխատողներ: Ֆինանսական ներդրումների դեպքում կավելանան վերամշակման ծավալները և աշխատողների քանակը: Երիտասարդ ձեռներեցը ներկայումս բանակցություններ է վարում ՌԴ մի շարք ընկերությունների հետ՝ արտադրանքի արտահանումն ու իրացումը կազմակերպելու նպատակով:

Անահիտ Թաթոյան,

Թումանյանի տարածաշրջան,
գ. Աքորի,

«Բարձրորակ և մաքուր գյուղատնտեսական ապրանքների արտադրություն»

Ձեռներեցությունը նախատեսվում է զարգացնել երկու ուղղությամբ. նախագծվել են երկու կից շինություններ` ջերմատուն և թռչնանոց, որոնց ջերմային և լուսային ռեժիմները լրացնում են միմյանց: Սկզբնական շրջանում գյուղատնտեսական արտադրանքը՝ վարունգ, լոլիկ, լոբի և այլն, նախատեսվում է իրացնել տեղական շուկայում՝ Ալավերդի քաղաքում և հարակից համայնքներում, իսկ սածիլները` մարզի գյուղական համայնքներում: Որոշակի քանակությամբ միս և հավկիթ նույնպես իրացվելու է տեղական շուկայում: Ձեռներեցության ծավալները փոքր են, ուստի այն կազմակերպելու և կառավարելու է ընտանիքի անդամների հետ միասին:

Հասմիկ Պապյան,
Ստեփանավանի տարածաշրջան,
գ. Լեջան
««Լեջաաան» ապրանքանիշ. էկոլոգիապես մաքուր և վիտամիններով հարուստ թռչնամսի  և ձվի արտադրություն»

Նախատեսվում է ստեղծել թռչնաբուծարան բաց երկնքի տակ: Ցերեկային ժամերին թռչունները պետք է պահվեն ցանկապատված բաց տարածքում, սնվեն բնական կերով. պետք է բացառվեն արհեստական և հորմոններով հագեցված կերերը: Թռչնամսի և ձվի «Լեջաաան» ապրանքատեսակի հաջողության գրավականը պետք է լինի աննախադեպ բարձր որակը և շուկայական մրցունակ գինը: Սկզբնական շրջանում ապրանքանիշի առաջխաղացման համար ընտրվել են քիչ ծախսատար մեթոդներ` նմուշի ցուցադրում խանութներում, ինտերնետ գովազդներ, բրենդային բրոշյուրների բաժանում և այլն: Արտադրանքի սպառման առաջնային շուկան կսահմանափակվի Լոռու մարզով` շուկաներ, սուպերմարկետներ, խանութներ, ռեստորաններ, թխվածքի արտադրամասեր և այլն: Սուր մրցակցության պայմաններում տեղական շուկայում տեղ գրավելու նախադրյալներից մեկն էլ մարզում խոշոր թռչնաբուծարանի բացակայությունն է:

Լուսանկարների շարքը կարող եք դիտել ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ:


Դիտումներ: 698 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/58
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ԺԱՄԱՆՑ




ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՓԵՏՐՎԱՐ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика