ՍԻՍԻԱՆԸ` 2014Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ - 3 Սեպտեմբերի 2013 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 11:43

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 7
ՀՅՈՒՐԵՐ՝ 7
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 3 » ՍԻՍԻԱՆԸ` 2014Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
21:38
ՍԻՍԻԱՆԸ` 2014Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
                                                                                                                                       
ՍԻՍԻԱՆԸ` 2014Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ


Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին կազմկոմիտեի կողմից` փորձագիտական գնահատման և առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովների անդամների գնահատականների` Էջմիածին քաղաքի հայտի ընդհանուր գնահատականը 705 միավոր է, իսկ Սիսիան քաղաքինը` 845: Առցանց քվեարկության արդյունքում Էջմիածին քաղաքը հավաքեց 8416 ձայն, իսկ Սիսիանը` 9246 ձայն: Փորձագիտական գնահատման և առցանց քվեարկության համագումարի արդյունքում էլ Էջմիածինը ստացավ 835 միավոր, իսկ Սիսիանը` 988:                                                                                                                                                                  
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն իր շնորհավորանքներն ուղղեց նիստին ներկա Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին:

«Սա այս գործընթացի սկիզբն է: Մարզերում բնակվում են շատ երիտասարդներ, ովքեր այսօր ունեն մեր հոգածության, ուշադրության կարիքը, և սա ուշադրության գրավականներից մեկն է»,- փաստեց փոխնախարար Արսեն Քարամյանը: 
                                                  
Նշենք, որ բաց նիստի ընթացքում կազմկոմիտեի քվեարկությանը դրվեց «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող ճանաչել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ներկայացրած հայտը: Նիստին ներկա էին կազմկոմիտեի 10 անդամներից 9-ը: Որոշումն ընդունվեց միաձայն: 
                                                              
«Հաղթեց Սիսիանը, բայց ընդհանուր առմամբ հաղթեց Հայաստանի Հանրապետության ողջ երիտասարդությունը»,- ասաց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: 
                                        
Ի դեպ, «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում տարած հաղթանակի էությունն այն է, որ բյուջետային միջոցների հաշվին երիտասարդական պետական քաղաքականության շրջանակում 2014 թվականին որոշակի միջոցառումներ կիրականացվեն տվյալ քաղաքում: 
                         
ԱՂԲՅՈՒՐԸ` www.erit.am

Դիտումներ: 1028 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: 2014Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐ, ՍԻՍԻԱՆ | Վարկանիշ: 4.5/42
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика