ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՏԱՐԵՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է - 1 Հոկտեմբերի 2014 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:47

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2014 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 1 » ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՏԱՐԵՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
13:00
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՏԱՐԵՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՏԱՐԵՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Հոկտեմբերի 1-ը Տարեց մարդկանց միջազգային օրն է: Այն հռչակվել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Սկզբում այս օրը նշվում էր միայն Եվրոպայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Հայ ժողովուրդն ավանդաբար մեծարել է ծերերին` առանձնահատուկ ուշադրությամբ և հարգանքով վերաբերվելով նրանց:

Տարեց մարդկանց միջազգային օրը ևս մեկ անգամ պարտավորեցնում է ուշադրություն դարձնել մեր տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրել, որպեսզի տարեցներն ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ:

Հատկապես հատուկ ուշադրության և ջերմության կարիքն ունեն հանգամանքների բերումով ծերանոցներում իրենց օրերն անցկանցնող տարեցները: Սա յուրաքանչյուրիս պարտականությունն է` անել հնարավորը, որպեսզի այս մարդիկ իրենց զգան հասարակության լիարժեք անդամ:

Հայկական ժողովրդական ասացվածքն ասում է` «Սիրիր տարեցներին, որ ծերության արժանանաս»:

Մի՛ նեղացրեք տարեց մարդկանց. ծերությունը մի օր էլ ձեր դուռն է թակելու:

Մի՛ մոռացեք հայրերի և մայրերի մասին. ավելի շատ ժամանակ հատկացրե՛ք նրանց: Կանցնեն օրեր և տարիներ, և նրանցից կմնան միայն հուշեր...

 

Դիտումներ: 847 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/31
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика