«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ - 19 Օգոստոսի 2013 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 07.12.2016, 12:36

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 7
ՀՅՈՒՐԵՐ՝ 7
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ՕԳՈՍՏՈՍ » 19 » «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
15:03
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
                                                                                                                                 
ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ


«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպության «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ» հետազոտական-ուսուցողական ծրագրի շրջանակներում Վանաձորում անցկացվեց «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ուսուցողական դասընթացը:
                                                                                                         
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող և մեծ հետաքրքրություն առաջացրած ծրագիրն ուղղված է Լոռու մարզի առավելապես գյուղական համայնքների երիտասարդներին: «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ուսուցողական դասընթացը նպատակ ուներ զարգացնել երիտասարդների հաղորդակցման և ինքնադրսևորման կարողությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների արդյունավետ օգտագործման հմտությունները:

Լոռու մարզի բոլոր տարածաշրջաններից դասընթացի մասնակցության հայտ ներկայացրած 61 թեկնածուներից ընտրված 17 մասնակիցների գերակշռող մասը ներկայացնում էին գյուղական համայնքները: Հարկ է նշել, որ լուրջ մրցակցություն էր ծավալվել նաև փորձագետ-դասընթացավարի թեկնածուների միջև: Երկու փուլով անցկացված մրցույթի արդյունքում ծրագրի փորձագետ ընտրվեց բավական երիտասարդ և փորձառու Լուսինե Բարսեղյանը:
                                                                                                  
Դասընթացավարի հետաքրքիր մատուցմամբ երիտասարդ մասնակիցներին ներկայացվեցին ժամանակակից տեխնոլոգիաների և մեդիա ռեսուրսների օգնությամբ տեղեկատվության տարածման եղանակները: Ներկայացվեցին «Սոցիալական մեդիայի ընձեռած բազմապիսի հնարավորություններին և բլոգգինգ», «Սոցիալական ցանցեր», «էջեր, խմբեր, միկրոբլոգներ», «Բլոգգինգ`անվճար բլոգ հարթակներ» և «Ինչպես անվճար կայք ունենալ» թեմաները: Երիտասարդները բացահայտեցին հանրաճանաչ, ինչպես նաև իրենց կողմից մշտապես հաճախվող կայքերի,  սոցիալական ցանցերի և էջերի նոր հնարավորությունները, ծանոթացան դրանց անվտանգության պահպանման ու առաջխաղացման մեխանիզմներին, տարբեր գործիքներով տեղեկատվության տարածման տարբերություններին ու առանձնահատկություններին: Խմբային աշխատանքների և վարժությունների միջոցով նրանք գործնականում կիրառեցին ստացած գիտելիքները: Դասընթացի արդյունավետ անցկացմանը մեծապես նպաստեց «ՀԿ կենտրոն»-ի ցուցաբերած տեխնիկական բացառիկ աջակցությունը:


Առջևում «Լսելի դարձրու քո ձայնը» մրցույթն է: Մրցույթի պայմաններին համաձայն, դասընթացի մասնակիցները ինտերնետային անվճար տիրույթներում պետք է ստեղծեն փոքրածավալ կայք, բլոգ կամ ներկայացուցչական էջ: Դրանց միջոցով երիտասարդները կարող են ներկայացնել իրենց համայնքն ու երիտասարդներին, բարձրացնել և քննարկել տարբեր բնույթի հարցեր ու խնդիրներ, հաստատել նոր շփումներ ինչպես մարզի այլ համայնքների, այնպես էլ տարբեր մարզերի և արտերկրի երիտասարդների հետ:

Մրցութային հանձնաժողովը հաշվի կառնի երիտասարդների ունեցած հնարավորությունները, ստեղծագործական և տեխնիկական մոտեցումներն ու լուծումները: Մրցութային հանձնաժողովից բացի, միմյանց աշխատանքները կգնահատեն նաև իրենք` մրցույթի մասնակիցները: Երեք հաղթող ծրագրերը կխրախուսվեն արժեքավոր մրցանակներով:

Դիտումներ: 1001 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: «Երիտասարդական ալիք» ՀԿ, ուսուցողական դասընթաց, «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ | Վարկանիշ: 4.9/92
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՕԳՈՍՏՈՍ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика