ԵՐԵՔՇԱԲԹԻ, 26.09.2017, 04:07

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ՀՈՒԼԻՍ » 15 » ՓՈՐՁԱԳԵՏ-ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ
01:36
ՓՈՐՁԱԳԵՏ-ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՄՐՑՈՒՅԹ՝ ՓՈՐՁԱԳԵՏ-ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ


«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ` «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ուսուցողական դասընթացի փորձագետ-դասընթացավարի թափուր աշխատատեղի համար

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացնում է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ» հետազոտական-ուսուցողական ծրագիրը, որն ուղղված է Լոռու մարզի քաղաքային և գյուղական համայնքների երիտասարդներին:

Ծրագրի երկրորդ փուլում 2013թ. օգոստոսի 17-19 Վանաձորում կանցկացվի «Տեղեկատվության տարածման հմտությունների զարգացում» ուսուցողական դասընթաց, որին կմասնակցեն 17 երիտասարդներ` առավելապես  մարզի գյուղական համայնքներից:

Ծրագրի շրջանակներում «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ` փորձագետ-դասընթացավարի թափուր աշխատատեղի համար:

Անհրաժեշտ հմտություններ՝ 

- տեղեկատվության հիմնական միջոցների ներկայացում,
- Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության տարածման հնարավորությունների ներկայացում,
- Համակարգչային անվճար տիրույթներում կայքերի, բլոգների և էջերի պատրաստման հմտությունների ուսուցանում,

Աշխատանքի նկարագիր`

- դասընթացի թեմաների մշակում,
- դասընթացի վարում` ոչ ֆորմալ կրթության տարբեր մեթոդների կիրառմամբ,
- մրցութային աշխատանքների իրականացման ժամանակ մասնակիցներին խորհրդատվության տրամադրում:

Մրցույթի մասնակիցները պետք է youthcanal@rambler.ru և gabranik@rambler.ru էլ. հասցեներով ուղարկեն իրենց CV-ն (հայերեն լեզվով)՝ մանրամասն ներկայացնելով համապատասխան փորձառությունը: 

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2013թ. օգոստոսի 7-ը

 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (077) 07 – 08 – 47 և (093) 31 – 06 – 08 հեռախոսահամարներով:

Դիտումներ: 666 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: փորձագետ, «Երիտասարդական ալիք» ՀԿ, ԴԱՍԸՆԹԱՑ, մրցույթ, «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ | Վարկանիշ: 5.0/22
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ԺԱՄԱՆՑ




ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒԼԻՍ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика