«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ - 15 Հուլիսի 2013 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:49

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ՀՈՒԼԻՍ » 15 » «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
02:22
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ» հետազոտական-ուսուցողական ծրագիր

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Վանաձոր, 17-19 Օգոստոսի 2013թ.

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ» հետազոտական-ուսուցողական ծրագիրը, որն ուղղված է Լոռու մարզի քաղաքային և գյուղական համայնքների երիտասարդներին:

Ծրագրի շրջանակներում 2013թ. օգոստոսի 17-19 Վանաձորում կանցկացվի «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ուսուցողական դասընթաց, որին կմասնակցեն 17 երիտասարդներ` առավելապես մարզի գյուղական համայնքներից: Կզարգացվեն մասնակիցների հաղորդակցման և ինքնադրսևորման կարողությունները, կուսուցանվեն կայքերի պատրաստման հմտություններ և գիտելիքներ:

Դասընթացին մասնակցության համար դիմողները պետք է`

- լինեն 16 – 30 տարեկան, Լոռու մարզի բնակիչ,

- լինեն ակտիվ և հետաքրքրված իրենց համայնքների և երիտասարդների մասին տեղեկատվության տարածմամբ,

- ունենան որոշակի համակարգչային հմտություններ և ինտերնետի իմացություն,

- մասնակցեն դասընթացի ամբողջ ընթացքին և «Լսելի դարձրու քո ձայնը» մրցույթին:

Միայն դասընթացի մասնակիցները կարող են մասնակցել «Լսելի դարձրու քո ձայնը» մրցույթին և պատրաստել ինտերնետային կայք, բլոգ կամ էջ` ներկայացնելով իրենց համայնքները, ինչպես նաև երիտասարդների խնդիրներն ու առօրյան:

Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ և ուղարկել youthcanal@rambler.ru և gabranik@rambler.ru էլեկտրոնային հասցեներով:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2013թ. օգոստոսի 11-ը: Կտեղեկացվեն միայն մրցույթով ընտրված թեկնածուները:

Դասընթացի մասնակիցների կեցությունն ու սնունդը կապահովվի «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպության կողմից:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (077) 07 - 08 - 47 և (093) 31 - 06 - 08 հեռախոսահամարներով:

Դիտումներ: 793 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ, ԴԱՍԸՆԹԱՑ, «Երիտասարդական ալիք» ՀԿ | Վարկանիշ: 5.0/12
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒԼԻՍ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика