ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ԴԵՄ ԱՌՑԱՆՑ ԱՐՇԱՎԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ - 9 Հունիսի 2013 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 13:34

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 4
ՀՅՈՒՐԵՐ՝ 4
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ՀՈՒՆԻՍ » 9 » ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ԴԵՄ ԱՌՑԱՆՑ ԱՐՇԱՎԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
18:19
ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ԴԵՄ ԱՌՑԱՆՑ ԱՐՇԱՎԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
                                                                                                              

ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ԴԵՄ ԱՌՑԱՆՑ ԱՐՇԱՎԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ


                                                                                                              

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» նախաձեռնությամբ Ազգային hանձնաժողովը ստեղծվել է «Ո՛չ ատելության խոսքին» շարժման եւ «Երիտասարդներն ընդդեմ ատելություն պարունակող առցանց ելույթների» ծրագրի շրջանակում: 

Առցանց արշավն իրականացվում է նաեւ ազգային մակարդակով, ինչի աջակցման եւ համակարգման նպատակով էլ ստեղծվել է Ազգային հանձնաժողովը: Հանձնաժողովը պետք է նախագծի եւ հաստատի ազգային արշավի ծրագիրը:  

«Ո՛չ ատելության խոսքին» շարժման հայաստանյան համակարգողը «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն է:

Ազգային հանձնաժողովը կազմավորվել է մասնակցային սկզբունքով՝ 1/3 պետական կառույցների ներկայացուցիչներ, 1/3-ը` հասարակական կազմակերպություններ (յուրաքանչյուր ՀԿ հանձնաժողովում առաջադրել է մեկ ներկայացուցիչ) եւ 1/3-ը` երիտասարդական ոլորտի փորձագետներ՝ համամասնական ընդգրկմամբ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են`

Պետական կառույցների ներկայացուցիչներ
* Արմեն Պապյան - ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ,
* Դավիթ Հայրապետյան - «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն,
* Արման Իսրայելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական,
* Մարինե Սարգսյան - ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության համագործակցության եւ վերլուծությունների բաժնի պետ,
* Հասմիկ Խաչատրյան - «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ:

Հասարակական կազմակերպություններ`
* «Ալպբախ Հայաստան» նախաձեռնող խումբ,
* «Երիտասարդական ալիք» ՀԿ,
* «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ,
* «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ,
* Երիտասարդական ակումբների դաշնություն:

Երիտասարդական ոլորտի փորձագետներ`
* Արզուման Հարությունյան
* Նելլի Գիշյան
* Գեւորգ Մկրտչյան
* Լիանա Ներսիսյան
* Սոֆյա Փիրադյան

Աղբյուր` www.erit.am

Դիտումներ: 550 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: ԱՌՑԱՆՑ, ԱՐՇԱՎ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ԱԶԳԱՅԻՆ, ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ | Վարկանիշ: 5.0/11
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒՆԻՍ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика