«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹ - 5 Հունիսի 2013 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 05.12.2016, 08:27

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ՀՈՒՆԻՍ » 5 » «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹ
00:18
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹ
                                                                                                               

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետւթյան 2014 թ. երիտասարդական մայրաքաղաքի հռչակման նպատակով հայտարարում է մրցույթ

Մրցույթի մասնակիցներն են (այսուհետ՝ Մասնակիցներ) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և քաղաքի կարգավիճակ ունեցող համայնքները: Մրցութային հայտը (այսուհետ՝ հայտ) ներկայացվում է քաղաքապետարանի կողմից քաղաքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից ոչ ավել հայտ: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել Մայրաքաղաք:                          

Մրցույթի նպատակներն են՝                                                                     

ա) խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը,                                                                            
բ) զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները` ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում,                      
գ) խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակել երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել,
դ) նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը:                                                          

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝

ա) դիմումների ընդունում,
բ) առցանց քվեարկություն,
գ) hայտերի փորձագիտական գնահատումներ` Հանձնաժողովի կողմից տեղում ուսումնասիրությունների արդյունքում:

Հայտերը կազմվում են № 3 հավելվածի պահանջներով՝ 2 օրինակից եւ ներկայացվում են Կազմկոմիտե: Հայտին կցվում են քաղաքապետի նամակը` Մրցույթին մասնակցելու մասին, ինչպես նաեւ աջակցության նամակներ:

Հաստատված ձևի խախտումներով և Կազմկոմիտեի կողմից նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվում:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է Նախարարության պաշտոնական կայքում՝ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` 10 օրվա ընթացքում: Մրցույթի հաղթողը գրավոր կերպով տեղեկացվում է Մրցույթի Կազմկոմիտեի կողմից:

Մրցութային փաթեթը ներառում է.

1) լրացված դիմում-հայտ (№ 3 հավելված),
2) քաղաքապետի նամակը Մրցույթին մասնակցելու մասին, ներառելով հավելված 4-ում ներկայացված անհրաժեշտ կից փաստաթղթերը և տեղեկատվությունը, կցելով համապատասխան լուսանկարներ և/կամ տեսանյութեր։

Մրցութային հայտում պետք է ընդգրկված լինեն քաղաքի կողմից իրականացվող երեք մակարդակի միկրոծրագրեր` քաղաքային, մարզային (ապահովելով գյուղական համայնքների ներգրավումը) և համապետական նշանակության` համաձայն հավելված № 4-ում առաջարկվող ցանկի:

Հաստատված ձևի խախտումներով և Կազմկոմիտեի կողմից նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվում:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն Կազմկոմիտեի կողմից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը` փորձագիտական գնահատման և առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է Նախարարության պաշտոնական կայքում՝ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 10 օրվա ընթացքում: Մրցույթի հաղթողը գրավոր կերպով տեղեկացվում է Մրցույթի Կազմկոմիտեի կողմից:

2014 թվականի մայրաքաղաք կհռչակվի առավելագույն միավորներ հավաքած քաղաքը: Հավասար միավորների դեպքում թեկնածու քաղաքը որոշվում է Կազմկոմիտեի անդամների կողմից՝ քվեարկությամբ:

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013 թ. հուլիսի 15-ը:

Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Ա. Քարամյանին և թղթային տարբերակով ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Աբովյան 9, 219 սենյակ:

Դիտումներ: 666 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: տարվա, երիտասարդական մայրաքաղաք, Հայաստանի Հանրապետության, մրցույթ | Վարկանիշ: 5.0/10
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒՆԻՍ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика