ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25.09.2017, 08:29

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան III կինոփառատոն
«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան II կինոփառատոն
"Արդյունավետ գործունեություն ԶԼՄ-ների միջոցով"
«Ներդաշնակություն» երիտասարդ նկարիչների ցուցահանդես
«Երիտասարդություն. պետականության հիմնասյուն, թե անորոշ զանգված»
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ԾՐԱԳՐԵՐ » ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ » «Ներդաշնակություն» երիտասարդ նկարիչների ցուցահանդես

«ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
16.07.2012, 02:18

«ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ»
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«Երիտասարդական ալիք» ՀԿ-ն 2007թ. դեկտեմբերին իրականացրեց մշակութային գեղեցիկ ծրագիր՝ «Ներդաշնակություն» խորագրով երիտասարդ նկարիչների ցուցահանդես:

Ծրագիրն իրականացվեց ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ և Լոռու երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի հետ համագործակցությամբ:

Ներկայացվեցին շուրջ ութսուն նկարներ, որոնք երիտասարդ նկարիչների՝ հիմնականում ուսանողների աշխատանքներն էին: Ցուցահանդեսի բացմանը հրավիրվել էին վանաձորցի հայտնի նկարիչներ, արվեստի կարկառուն ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: Ելույթ ունեցան քաղաքի և հանրապետության ճանաչված նկարիչներ Խաչիկ Ղարաբեկյանը և Փափագ Ալոյանը: Նրանք իրենց խոսքում նշեցին, որ առաջին անգամ է կազմակերպվում նմանատիպ միջոցառում և ցուցահանդեսի կազմակերպումը բավականին ողջունելի քայլ է: Խաչիկ Ղարաբեկյանն իր խոսքում շեշտեց նաև աշխատանքների մեջ ընդգծված լրջությունը:

Ինքնահաստատվելու, հետագայում մասնագետների քննադատությունները հաշվի առնելու և ավելի շատ աշխատելու տեսակետից ցուցահանդեսը լուրջ խթան էր երիտասարդ նկարիչների համար:

Ցուցահանդեսի աշխատանքները լուսաբանեցին տեղական բոլոր լրատվամիջոցները:

 

կատեգորիա: «Ներդաշնակություն» երիտասարդ նկարիչների ցուցահանդես | Ավելացրեց: Ադմինիստրատոր
Դիտումներ: 991 | Բեռնումներ: 0

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика