«ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ» հետազոտական-ուսուցողական երիտասարդական ծրագիր - ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ - ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ - ԾՐԱԳՐԵՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 13:37

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան III կինոփառատոն
«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան II կինոփառատոն
"Արդյունավետ գործունեություն ԶԼՄ-ների միջոցով"
«Ներդաշնակություն» երիտասարդ նկարիչների ցուցահանդես
«Երիտասարդություն. պետականության հիմնասյուն, թե անորոշ զանգված»

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 4
ՀՅՈՒՐԵՐ՝ 4
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ԾՐԱԳՐԵՐ » ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ » ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

«ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ» հետազոտական-ուսուցողական երիտասարդական ծրագիր
01.10.2012, 02:27

«ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ»
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ-ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2012թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսներին իրականացրեց «Մարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային գործընթացներում» դրամաշնորհային ծրագիրը:

Ծրագիրն իրականացվեց երեք փուլով՝
1.Հանրային քննարկումներ և ֆոկուս խմբեր,
2.Ուսուցողական դասընթաց,
3."Համայնքային զարգացման միկրոծրագրերի" մրցույթ:

Ծրագրի առաջին փուլում Լոռու մարզի համայնքներում անց են կացվել հանրային քննարկումներ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, ակտիվ երիտասարդների և բնակիչների մասնակցությամբ: Քննարկվել են համայնքների և երիտասարդների փոխկապակցված խնդիրները, ներկայացվել են երիտասարդական ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը: Քննարկումներին զուգահեռ երիտասարդների հետ անց են կացվել ֆոկուս խմբեր: Հետագա վերլուծության նպատակով վեր են հանվել երիտասարդության խնդիրները, լսվել են նրանց կարծիքներն ու առաջարկները: Միջոցառումների մասին պատմող լուսանկարների շարքը` ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ:

Օգոստոսի 4-7 Վանաձորում անցկացվեց «Երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացում» թեմայով ուսուցողական դասընթաց, որի մասնակիցների գերակշռող մասն ընտրված էր մարզի գյուղական համայնքներից: Դասընթացը վարեց ճանաչված փորձագետ Աշոտ Հակոբյանը: Զարգացվեցին անձնական, գործնական, ինքնաներկայացման, ինքնադրսևորման և հաղորդակցման կարողությունները, ուսուցանվեցին կազմակերպչական, թիմային աշխատանքի, ծրագրերի մշակման և ներկայացման հմտություններ: Դասընթացի մասին լուսանկարների շարքը` ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ: Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց «Համայնքային զարգացման միկրոծրագրեր» մրցույթի պայմանները:

«Համայնքային զարգացման միկրոծրագրեր» մրցույթին մասնակցեցին միայն համայնքային երիտասարդական խմբերը, որոնք կազմավորեցին և ղեկավարեցին դասընթացի մասնակիցները` կիրառելով ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Այդ խմբերը ձևավորվել են մեկ կամ մեկից ավելի/հարակից համայնքների երիտասարդներից:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «Երիտասարդական ալիք» ՀԿ-ի, երիտասարդական և գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովը քննարկեց ստացված բոլոր հայտերը և ընտրեց շնորհառուներին: Ֆինանսավորվել է 5 միկրոծրագիր` յուրաքանչյուրը 50,000 ՀՀ դրամի չափով՝ համայնքի կողմից նվազագույնը 25,000 ՀՀ դրամ ֆինանսական ներդրման պարտադիր պայմանով:

«Մարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային գործընթացներում» ծրագրի շրջանակներում իրականացված Համայնքային զարգացման միկրոծրագրերը.

1. «Տիգրան Պետրոսյանի հետքերով»
              Իրականացնող` Բինգյոլ Ամիրյան,
              Համայնք` Սարչապետ:

2. «Նալբանդ.երեկ,այսօր,վաղը»
              Իրականացնող` Անի Եղիազարյան,
              Համայնք` Շիրակամուտ:

3. «Վերածնված անհրաժեշտություն և բարձրորակ կրթության գրավական»
              Իրականացնող` Էմիլիա Մարտիրոսյան,
              Համայնք` Մարգահովիտ:

4. «Առողջ երիտասարդություն,առողջ մտածելակերպ»
              Իրականացնող` Ասյա Նազարյան,
              Համայնք` Գարգառ:

5. «Երիտասարդները հանուն համայնքի, համայնքը հանուն երիտասարդների»
              Իրականացնող` Ալբերտ Ուլիխանյան,
              Համայնք` Փամբակ:

«Համայնքային զարգացման միկրոծրագրերի» մասին լուսանկարների շարքը` ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ:

 

կատեգորիա: ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ | Ավելացրեց: Ադմինիստրատոր
Դիտումներ: 2093 | Բեռնումներ: 0

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика