«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ - «ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան III կինոփառատոն - ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ - ԾՐԱԳՐԵՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 07.12.2016, 12:32

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան III կինոփառատոն
«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան II կինոփառատոն
"Արդյունավետ գործունեություն ԶԼՄ-ների միջոցով"
«Ներդաշնակություն» երիտասարդ նկարիչների ցուցահանդես
«Երիտասարդություն. պետականության հիմնասյուն, թե անորոշ զանգված»

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 4
ՀՅՈՒՐԵՐ՝ 4
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ԾՐԱԳՐԵՐ » ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ » «ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան III կինոփառատոն

«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
16.07.2012, 20:07

«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

18 - 20 սեպտեմբերի 2009թ.

«Ես մարդ եմ» կինոփառատոնն արդեն երրորդ տարին ներկայացնում է փաստագրական ֆիլմեր՝ նվիրված հանդուրժողականությանը, մարդու իրավունքներին և կոնֆլիկտների հաղթահարմանը: Վերջին երկու տարում փառատոնն «այցելել» է Հարավային Կովկասի 51 բնակավայր: Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվող 10-12 բարձրորակ վավերագրական ֆիլմերը նախօրոք ընտրվում են Պրահայում կայացող «Մեկ աշխարհ» կինոփառատոնում:

2009թ. ոչ մրցութային կինոփառատոնի անցկացումը հնարավոր դարձավ «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի և Հենրիխ Բյոլլի անվան հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Փառատոնի աշխարհագրության հարավկովկասյան 26 քաղաքների թվում Հայաստանից ընդգրկված են Եղեգնաձորը, Նոյեմբերյանը, Վանաձորը, Կապանը և Երևանը, Լեռնային Ղարաբաղից՝ Ստեփանակերտը և Հադրութը:

Շարունակելով 2008թ. ձեռքբերումները, «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը երկրորդ անգամ հաջողությամբ կազմակերպեց մարդու իրավունքներին և խաղաղությանը նվիրված «Ես մարդ եմ» կինոփառատոնը Վանաձորում:

Փառատոնի կազմկոմիտեն՝ Հարավային Կովկասում փառատոնի համակարգող Հելենա Զայցովա (Չեխիա), ասիստենտ՝ Թամունա Գուրչիանի (Վրաստան), Հայաստանում փառատոնի համակարգող Լուիզա Պողոսյան:

Փառատոնի հյուրը՝ ազգությամբ աբխազ Ռուսուդան Մարշանիան ներկայացնում է վրացական «Դեմ առ դեմ» հասարակական կազմակերպությունը: Ռուսուդանն, ընտրելով փոքր հայրենիքը՝ ընտանիքը և ազգությամբ վրացի ամուսնուն` տեղափոխվել Թբիլիսի:

Փառատոնի առաջին օրը երեկոյան փառատոնի կազմակերպիչներն ու հյուրերը հյուրընկալվեցին «Միգ» Հ/Ը-ում: Ուղիղ եթերում հասարակության առավել լայն հատվածներին նրանք ներկայացրեցին կինոփառատոնի գաղափարախոսությունը, կիսվեցին տպավորություններով և պատասխանեցին հեռուստադիտողների հարցերին:

Եռօրյա կինոդիտումները, դրանց հաջորդող ակտիվ և արդյունավետ քննարկումները ծնունդ տվեցին նոր տեսակետների, գաղափարների և մոտեցումների: Կինոփառատոնը ցույց տվեց, որ վավերագրական կինոյի լեզվով խաղաղության և հակամարտությունների կարգավորման տեսակետների ներկայացումը բավական հետաքրքիր ու արդիական է: Դա են վկայում փառատոնի ավարտից հետո էլ ստացվող բազմաթիվ դրական արձագանքներն ու նմանատիպ միջոցառումներն ավանդական դարձնելու առաջարկները:

Փառատոնի լուսանկարները՝ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ:

 

կատեգորիա: «ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան III կինոփառատոն | Ավելացրեց: Ադմինիստրատոր
Դիտումներ: 894 | Բեռնումներ: 0

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика