«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ - «ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան II կինոփառատոն - ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ - ԾՐԱԳՐԵՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:47

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան III կինոփառատոն
«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան II կինոփառատոն
"Արդյունավետ գործունեություն ԶԼՄ-ների միջոցով"
«Ներդաշնակություն» երիտասարդ նկարիչների ցուցահանդես
«Երիտասարդություն. պետականության հիմնասյուն, թե անորոշ զանգված»

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ԾՐԱԳՐԵՐ » ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ » «ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան II կինոփառատոն

«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
16.07.2012, 02:19

«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

12 - 14 սեպտեմբերի 2008թ.

«Ես մարդ եմ» կինոփառատոնը ներկայացնում է փաստագրական ֆիլմեր՝ նվիրված հանդուրժողականությանը, մարդու իրավունքներին և կոնֆլիկտների հաղթահարմանը: Փառատոնն իրականացվել է «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի և Հենրիխ Բյոլլի անվան հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ:

Փառատոնի կազմկոմիտեն՝ Հարավային Կովկասում փառատոնի համակարգող Մարտինա Տիխով (Գերմանիա), ասիստենտ՝ Թամունա Գուրչիանի (Վրաստան), Հայաստանից փառատոնի ժյուրիի անդամ Գեորգի Վանյան, Հայաստանում փառատոնի աշխատանքների համակարգող Լուիզա Պողոսյան:

Փառատոնի հյուրերը հրավիրվել են Վրաստանից՝ «Նոր Կովկաս» էլեկտրոնային կայքի գլխավոր խմբագիր Իրակլի Չիխլաձեն և «Ցխինվալյան տուն» հասարակական կազմակերպությունների կոնֆեդերացիայի նախագահ Մարինա Մեշվիլդիշվիլին:

Կինոդիտումների նախօրեին «Լոռի թի-վի» Հ/Ը ուղիղ եթերում հյուրընկալվեցին փառատոնի կազմկոմիտեն և հյուրերը: Հաղորդման միջոցով հասարակության առավել լայն զանգվածներ ծանոթացան կինոփառատոնի գաղափարախոսությանը:

Փառատոնի երեք օրերի ընթացքում հայերեն թարգմանությամբ ցուցադրված 6 ֆիլմերը շոշափեցին խաղաղության, հանդուրժողականության և հաշտության թեմաները: Հանդիսատեսների թվում էին տարբեր տարիքի ու մասնագիտության տեր վանաձորցիներ՝ հիմնականում երիտասարդներ, Վանաձորի ավագանու անդամներ, արվեստագետներ, լրագրողներ, ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև ավագ դպրոցականներ: Դիտումների արդյունքում ծավալվեցին բավական հետաքրքիր և արդյունավետ հասարակական քննարկումներ, որոնք կազմում էին փառատոնի կարևորագույն բաղադրիչը: Դրանց առավել ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով:

Փառատոնի վերջում՝ վրաց-օսական և վրաց-ռուսական արյունալի իրադարձություններից մոտ մեկ ամիս անց, հանդիսատեսին աննախադեպ հնարավորություն տրվեց վրացի հյուրերին ուղղել բազմաբնույթ հարցեր:

«Ես մարդ եմ» կինոփառատոնը շարունակեց «Երիտասարդական ալիք» ՀԿ-ի հաջողությամբ իրականացրած մշակութային ծրագրերի շարքը՝ իր բնույթով և ազդեցությամբ էապես տարբերվելով մյուս ծրագրերից: Այն մեծ արձագանք ունեցավ, լուսաբանվեց տեղական և հանրապետական լրատվամիջոցներով: Հանդիսատեսների՝ հատկապես երիտասարդների համար, կինոդիտումներին և հասարակական քննարկումներին մասնակցությունը հիանալի հնարավորություն էր սեփական կարծիքների, տեսակետների ձևավորման ու արտահայտման, ինչպես նաև ինքնադրսևորման համար:

Փառատոնի լուսանկարները՝ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ:

կատեգորիա: «ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան II կինոփառատոն | Ավելացրեց: Ադմինիստրատոր
Դիտումներ: 834 | Բեռնումներ: 0

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика