«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ» ուսուցողական ծրագիր - "Արդյունավետ գործունեություն ԶԼՄ-ների միջոցով" - ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ - ԾՐԱԳՐԵՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 11:41

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան III կինոփառատոն
«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան II կինոփառատոն
"Արդյունավետ գործունեություն ԶԼՄ-ների միջոցով"
«Ներդաշնակություն» երիտասարդ նկարիչների ցուցահանդես
«Երիտասարդություն. պետականության հիմնասյուն, թե անորոշ զանգված»

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 5
ՀՅՈՒՐԵՐ՝ 5
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ԾՐԱԳՐԵՐ » ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ » "Արդյունավետ գործունեություն ԶԼՄ-ների միջոցով"

«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ» ուսուցողական ծրագիր
16.07.2012, 02:18

«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»
ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

2008թ. մարտին «Երիտասարդական ալիք» ՀԿ-ն Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացրեց «Արդյունավետ գործունեություն ԶԼՄ-ների միջոցով» ուսուցողական ծրագիրը: ՀՀ մարզերի և Երևանի երիտասարդական կառույցների և կազմակերպությունների 10 ներկայացուցիչների համար անցկացվեց ուսուցողական դասընթաց և հեռուստատեսային քննարկում:

Դասընթացն անցկացվեց Վանաձորից 20 կմ հեռավորության վրա, Լոռվա գեղատեսիլ բնության գրկում գտնվող «Գուգարք» ճամբարում: Ծրագրի փորձագետներ՝ ոլորտի փորձառու մասնագետներ Գեղամ Վարդանյանը («Ինտերնյուս» ՀԿ պրոդյուսեր) և Նարինե Ավետիսյանը («Լոռի» Հ/Ը գործադիր տնօրեն) ներկայացրեցին ԶԼՄ-ՀԿ սեկտոր համագործակցության հնարավորությունները, ԶԼՄ-ներով սոցիալական խնդիրների, քարոզարշավների, ակցիաների և տարբեր ծրագրերի լուսաբանման կարևորությունն ու առանձնահատկությունները:

Գեղամ Վարդանյանը սլայդների և նյութերի միջոցով հանգամանալից ներկայացրեց զանգվածային տեղեկատվության տարածման էլեկտրոնային և տպագիր միջոցներն ու եղանակները, ինտերնետ կայքերի, բլոգների, մամուլի հրապարակումների և լրատվության այլընտրանքային միջոցների հնարավորությունները: Նարինե Ավետիսյանը ներկայացրեց զանգվածային լրատվության առավել ազդեցիկ միջոցների՝ հեռուստատեսության և ռադիոյի մատչելի տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները: Սեմինարների մասնակիցների ցանկությամբ նա առավել մանրամասն անդրադարձավ այդ լրատվամիջոցներով իրազեկման միջոցառումների և տեղեկատվության տարածման մեթոդներին՝ թոք-շոուներ և բանավեճեր, տեսաֆիլմեր և հաղորդաշարեր, ռեպորտաժներ, հոլովակներ և այլն:

Ծրագրի երկրորդ մասում մասնակիցներն այցելեցին 160.000 պոտենցիալ լսարան ունեցող «Լոռի» Հ/Ը, որտեղ անմիջականորեն ծանոթացան աշխատանքների կազմակերպմանն ու տեխնիկական հնարավորություններին: Նրանցից 6-ի մասնակցությամբ ուղիղ եթերում կազմակերպվեց հաղորդում, որի ընթացքում հեռուստաեթերի մասնակիցները գործնականում կիրառեցին ձեռք բերված գիտելիքները՝ ԶԼՄ-ների միջոցով իրենց գործունեության մասին հանրային իրազեկման, սեփական տեսակետների ներկայացման և բանավիճելու հմտությունները: Հաղորդման ավարտից հետո եթերային նույն տաղավարում ծրագրի բոլոր մասնակիցներին տրվեցին վկայականներ:

«Արդյունավետ գործունեություն ԶԼՄ-ների միջոցով» ուսուցողական ծրագիրը արդյունքների կիրարկման տեսանկյունից լայն արձագանք ունեցավ ինչպես երիտասարդական կազմակերպությունների, այնպես էլ լրատվամիջոցների շրջանում:

Ծրագրի լուսանկարների շարքը` ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ:

 

կատեգորիա: "Արդյունավետ գործունեություն ԶԼՄ-ների միջոցով" | Ավելացրեց: Ադմինիստրատոր
Դիտումներ: 818 | Բեռնումներ: 0

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика