ՇԱԲԱԹ, 16.12.2017, 16:58

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 13
ՀՅՈՒՐԵՐ՝ 13
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ

 


 

 

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը
հիմնադրվել է 2003թ-ին՝ Վանաձորում:

Մեր առաքելությունն է՝

• Ակտիվացնել երիտասարդների մասնակցությունը հանրային, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և զարգացման գործընթացներում,
• Ակտիվացնել երիտասարդության մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներում և օրենսդրության կատարելագործման նախաձեռնություններում,
• Նպաստել երիտասարդների կարողությունների ու հմտությունների զարգացմանը, սեփական իրավունքների պաշտպանության բնագավառում գիտելիքների մակարդակի բարձրացմանը,
• Զարգացնել կամավորական աշխատանքի գաղափարը երիտասարդության շրջանում, աջակցել միջազգային ծրագրերին նրանց մասնակցությանը:

Համագործակցում ենք պետական կառույցների և ԶԼՄ-ների, միջազգային, երիտասարդական, հասարակական, ինչպես նաև մարզա-մշակութային կազմակերպությունների հետ: Հանդիսանում ենք տարածաշրջանային և միջազգային մի շարք ցանցերի անդամ, ունենք տարածաշրջանային և ցանցային համագործակցության հաջողված փորձառություն:

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունն իրականացրել է երիտասարդությանն ուղղված բազմաբնույթ ԾՐԱԳՐԵՐ, բարեգործական, սոցիալական աջակցության և կամավորական ծրագրեր, մարզա-մշակութային միջոցառումներ և ակցիաներ: Նախաձեռնել և կազմակերպել ենք երիտասարդական և հասարակական կարևորության տարբեր խնդիրների վերաբերյալ հասարակական քննարկումներ և հանրային լսումներ: Կատարել ենք հետազոտություններ, ուսումնասիրություններ և հարցումներ: Հրատարակել ենք գրքույկներ, ունենք մշտապես թարմացվող տվյալների բազա: «Երիտասարդական ալիք» ՀԿ գործունեությունը մշտապես լուսաբանվում է ԶԼՄ-ների միջոցով:

ՀԿ անդամներն ընգրկվել են հանրապետական և մարզային տարբեր խորհուրդների և հանձնաժողովների կազմում, ունեն հասարակական և լրատվության բնագավառի գործունեության, ծրագրերի ու միջոցառումների արդյունավետ իրականացման հարուստ փորձ, արժանացել ենք բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի:

 

Մեր հասցեն՝

ՀՀ, ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 14շենք, 4-րդ հարկ

Էլ.փոստ՝ youthcanal@rambler.ru

Կայք՝ http://youthcanal.do.am

Սոցիալական հարթակ՝ FacebookLinkedin

 

 


ԺԱՄԱՆՑ




ՕՐԱՑՈՒՅՑ
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика