ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 20.09.2017, 20:36

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ» ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 2
ՀՅՈՒՐԵՐ՝ 2
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

06.09.2017, 12:00

ՀՈԱԿ ԵՎ ՓԲԸ ՏՆՕՐԵՆՆԵՐ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲ ընկերություններ


ք. Երևան


Լրիվ դրույք


13.10.2017

Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի N 899-Ն որոշման համաձայն Երևանի Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք–Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը հայտարարում են մրցույթ ստորև թվարկված Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար:

Բեռնել Պաշտոնների ցանկը և մրցույթների անցկացման ժամանակացույցը:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը թվարկված պաշտոններն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության գործունակ, չափահաս քաղաքացիները:

Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ՝ Տնօրենների) ընտրության պարտադիր պայմաններն են՝

  • բարձրագույն կրթություն,
  • վերջին տասը տարվա ընթացքում առնվազն 2 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ,
  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք՝ բաժնետիրական ընկերության Տնօրենի ընտրության համար, կամ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության Տնօրենի ընտրության համար, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, Տնօրենի լիազորությունների շրջանակներին առնչվող համապատասխան ոլորտի օրենսդրություն, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հարկային օրենսդրություն, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք և այլ իրավական ակտեր),
  • կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն

Տնօրենի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն (տնօրենի պարտականություններն ամբողջական նկարագրված է տվյալ կազմակերպության կանոնադրությունում).

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Ընդունել ի գիտություն, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի հ.416-Ն հրամանով հաստատված հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ կետով նախադպրոցական ուսումնական հաստատության Տնօրենի պաշտոնը զբաղեցնողին ներկայացվում են այլ անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընդհանրական պահանջներ։

Դիմող անձինք մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում.
  2. մեկ լուսանկար` 3x4 չափսի.
  3. քաղվածք աշխատանքային գրքույկից.
  4. ինքնակենսագրություն.
  5. անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
  6. կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).
  7. տեղեկանք` մշտական բնակության վայրից.
  8. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
  9. բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներն ապահովվում են թեստային առաջադրանքներով:

Ընդունել ի գիտություն, որ Տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին և ժամերին:

Փաստաթղթերն ընդունվում են Երևանի այն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ընդհանուր բաժիններում, որի վարչական տարածքում գտնվում է տվյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը և Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունը՝ ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 9.00-ից 18.00-ն (ընդմիջում՝ 13.00 – 14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից, հետևյալ հասցեներում՝

  1. Աջափնյակ՝ Արա Սարգսյան 5, հեռախոս (011) 51-80-54.
  2. Ավան՝ Խուդյակովի 222, հեռախոս (011) 51-81-37.
  3. Արաբկիր՝ Ն.Զարյան 27, հեռախոս (011) 51-82-13.
  4. Դավթաշեն՝ Դավթաշեն 3-րդ թաղամաս, հեռախոս (011) 51-82-81.
  5. Էրեբունի՝ Սասունցի Դավթի 87, հեռախոս (011) 51-83-31.
  6. Կենտրոն՝ Տերյան 44, հեռախոս (011) 51-84-63
  7. Մալաթիա-Սեբաստիա՝ Սեբաստիա 32, հեռախոս (011) 51-85-92.
  8. Նոր Նորք՝ Գայի 19, հեռախոս (011) 51-86-07.
  9. Նորք–Մարաշ՝ Ա.Արմենակյան 272, հեռախոս (011) 51-87-08.
  10. Նուբարաշեն՝ Նուբարաշեն 9-րդ փողոց, թիվ 4, հեռախոս (011) 51-87-31.
  11. Շենգավիթ՝ Գ.Նժդեհի 26, հեռախոս (011) 51-88-11.
  12. Քանաքեռ-Զեյթուն՝ Դավիթ Անհաղթ 11, հեռախոս (011) 51-88-63

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Դիտումներ: 799

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика