ՀԻՆԳՇԱԲԹԻ, 22.02.2018, 12:56

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 15
ՀՅՈՒՐԵՐ՝ 15
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

07.02.2018, 13:00

VOIP ԻՆԺԵՆԵՐ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ


ք. Երևան


Լրիվ դրույք


28.02.2018

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ. VoIP ինժեները պատասխանատու է VoIP համակարգի (Porta One platform) շահագործման և տեխնիկական սպասարկման համար: Նա սերտորեն համագործակցում է Կենտրոնական բաժնի համակցման և ԱԱԾ ինժեներների հետ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

  • Կատարել VoIP համակարգում ցանցերի և սարքավորումների մշակմանն ուղղված աշխատանքներ` բաշխված հանձնարարություններին/նախագծերին համապատասխան, ինչպես նաև իրականացնել գործընթացի վերահսկողություն,
  • Ապահովել և վերահսկել VoIP ցանցի ընդունման գործընթացը,
  • Շահագործել, սպասարկել և կարգաբերել VoIP համակարգը,
  • Կատարել IP ենթահամակարգերի կարգաբերումները,
  • Ստեղծել և վարել IP ցանցերի տեխնիկական փաստաթղթերը և մանրամասն սխեմաները,
  • Կարգավորել տվյալների արխիվացման գործընթացը VoIP համակարգից,
  • Համագործակցել 3-րդ կողմի թիմերի և մատակարարների հետ,
  • Գրանցել հերթափոխային աշխատանքի ընթացքում բացահայտված և լուծված խնդիրները,
  • Հետևել թերությունների վերաբերյալ կազմված հաշվետվություններին, ինչպես նաև գրանցել թերությունները և տեղեկացնել դրանց մասին պատասխանատու աշխատակիցներին և ծառայության մատակարարներին:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ.

  • Բակալավրի աստիճան VoIP-ի կամ համակարգչային գիտությունների ոլորտում,
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության և/կամ IP ցանցերի կառուցման ոլորտում,
  • TCP/IP, LAN և VoIP տեխնոլոգիաների գերազանց իմացություն,
  • IP երթուղավորման և համակցման գերազանց իմացություն,
  • Ձայնային ուղեմուտների և արձանագրությունների իմացություն,
  • H.323/SIP/MGCP/SCCP իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Հաշվետվություններ կազմելու և խնդիրների կարգավորման հմտություններ:

ԴԻՄԵԼ ԱՌՑԱՆՑ

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից

 

Թեգեր: ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Դիտումներ: 848

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика