ՈՒՐԲԱԹ, 17.11.2017, 23:14

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 26
ՀՅՈՒՐԵՐ՝ 26
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

08.11.2017, 11:10

ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԻՆԺԵՆԵՐ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ


ք. Երևան


Լրիվ դրույք


29.11.2017

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ. Համակարգերի ինժեները պատասխանատու է ցանցային և աշխատածրագրերի համակարգերի նախագծման, ներդրման և օժանդակման համար: Համակարգերի ինժեները կատարում է ցանցային հանգույցների և առնչվող այլ սարքավորումների և ծրագրերի տեղադրման, կոնֆիգուրացման և վերազինման բազմաբնույթ աշխատանքներ LAN, WAN և անկախ միջավայրերում: Համակարգերի ինժեները իրականացնում է համակարգերի, սարքավորումների և ենթակառուցվածքների հետազոտում, դիագնոստիկ փորձարկում և վերանորոգում/կարգավորում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

  • Ցանցային սարքավորման ամբողջական կոնֆիգուրացիա, տեղադրում և օժանդակում,
  • Ցանցային հանգույցների կոնֆիգուրացիա, տեղադրում և օժանդակում, ինչպիսիք են` ուղղորդիչներ, համակցման սարքավորումներ, DPI, որոնք գտնվում են ՏՀ վարչության պատասխանատվության տակ,
  • Հաստատված համակառույցի հիման վրա ցանցային և աշխատածրագրերի համակարգերի կառուցվածքների նախագծում,
  • Ցանցերին և աշխատածրագրերին առնչվող խնդիրների հայտնաբերում և կարգավորում,
  • Ծրագային ապահովման, աշխատածրագրերի, օպերացիոն համակարգերի կանոնավոր տեխնիկական սպասարկում,
  • Ցանցային համակարգերի հուսալի աշխատանքի ապահովում,
  • Մոնիթորինգի արդյունքների շարունակական վերլուծություն և համապատասխան նախնական գործողությունների առաջարկում ցանցային համակարգերի հուսալի աշխատանքի և ռեսուրսների օպտիմալ օգտագործման ապահովման նպատակով,
  • Համակարգերի և սերվերներին առնչվող ցանցերի ադմինիստրացիայի վերահսկում լիազորված օգտատերերին ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով,
  • Ցանցային և աշխատածրագրային համակարգերին առնչվող փաստաթղթերի ձևակերպում,
  • Ցանցային համակարգերի ընդլայնման և ինտեգրացման փաստաթղթերի կազմում,
  • Փաստաթղթերում ցանցային համակարգերի փոփոխությունների ամփոփում և թարմացում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ.

  • Համապատասխան ոլորտում բակալավրի կոչում,
  • Ցանցային ինժեների կամ համակարգային ադմինիստրատորի 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Ցանցային ճարտարապետության և համակարգերի լավ իմացություն (LAN, WAN), Cisco-ի իմացություն,
  • Ծրագրավորման, սքրիփթինգի վերաբերյալ տարրական գիտելիքներ,
  • Windows և Unix համակարգերի իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Սեղմ ժամկետներում մի քանի առաջադրանքների կազմակերպման և կառավարման ունակություն,
  • Հաղորդակցման արդյունավետ հմտություններ, հարմարվողականություն/ճկունություն,
  • Փոփոխությունների արդյունավետ կառավարման ունակություն,
  • Պլանավորման և հաշվետվությունների ներկայացման հմտություններ,
  • Խնդրի կարգավորման հմտություններ:

Դիմողներն իրենց ինքնակենսագրականը/CV կարող են ուղարկել sysengineer@mts.am էլեկտրոնային հասցեին։ Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

www.mts.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից

 

Թեգեր: ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Դիտումներ: 369

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика