ՈՒՐԲԱԹ, 17.11.2017, 23:14

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 26
ՀՅՈՒՐԵՐ՝ 26
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

08.11.2017, 11:00

FMC ՏԵՂԱՆՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՆԺԵՆԵՐ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ


ք. Երևան


Լրիվ դրույք


19.11.2017

Աշխատանքի նկարագիր. FMC տեղանքի սպասարկման ինժեները պատասխանատու է ֆիքսված լայնաշերտ կապի բաժանորդների 2-րդ մակարդակի տեխնիկական սպասարկման, նոր և առկա բաժանորդների ակտիվ սարքավորման տեղակայման և կոնֆիգուրացման, VoIP վերջնակետային սարքավորումների տեղադրման, կոնֆիգուրացման և տեխնիկական սպասարկման, անլար P2P և P2MP սարքավորումների, ինչպես նաև BPL-ի տեղադրման և կոնֆիգուրացման համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովել ֆիքսված և VoIP կապի բաժանորդների համար 2-րդ մակարդակի (տեղում) պատշաճ տեխնիկական սպասարկում,
  • Ապահովել ցանցային տարրերի համապատասխան կոնֆիգուրացումը, ինչպիսիք են՝ անլար սարքավորումների, փոխարկիչների, հիմնական երթուղղիչների տեխնիկական սպասարկումը,
  • Պարբերաբար վերլուծել մոնիթորինգի արդյունքները և առաջարկել համապատասխան նախնական գործողությունների ցանցային համակարգերի հուսալի աշխատանքի և ռեսուրսների օպտիմալ օգտագործման ապահովման նպատակով,
  • Ապահովել պահեստավորման/վերականգնման պլանավորումն ու օժանդակումը,
  • Կազմել ցանցային սարքավորումների կոնֆիգուրացման պահեստավորման ժամանակացույցը և ապահովել վերջինիս իրագործումը,
  • Պլանավորել վերականգնման գործընթացը և պարբերաբար ստուգել այն,
  • Կազմել ցանցային տարրերի ինտեգրացման փաստաթղթերը,
  • Թարմացնել և ամփոփել փաստաթղթերում ցանցային համակարգերի փոփոխությունները,
  • Ապահովել պաշտպանություն գործառնական և ցանցային համակարգերի խախտումներից:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • Ցանցային ինժեների կամ համակարգային ադմինիստրատորի 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Ցանցային համակառույցների, համակարգերի (LAN, WAN) լավ իմացություն,
  • Սարքավորումների երկրորդ մակարդակի կոնֆիգուրացման իմացություն,
  • Windows և Unix համակարգերի իմացություն,
  • Անլար սարքավորումների և դրանց տեղադրման իմացություն,
  • IP ցանցային տարրերի և դրանց տոպոլոգիայի իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Սեղմ ժամկետներում մի քանի առաջադրանքների կազմակերպման և կառավարման ունակություն,
  • Արդյունավետ հաղորդակցման, պլանավորման և հաշվետվությունների կազմման հմտություններ,
  • Հարմարվողականություն/ճկունություն,
  • Խնդրի կարգավորման հմտություններ:

Դիմողներն իրենց ինքնակենսագրականը/CV կարող են ուղարկել FMCEngineer@mts.am էլեկտրոնային հասցեին։ Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

www.mts.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից

 

Թեգեր: ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Դիտումներ: 406

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика