ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ. ԳՅՈՐԴԵԼԵՐ ՔՈԼԵՋ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 23.01.2017, 14:32

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Համաժողովներ, Ցուցահանդեսներ, Միջոցառումներ
Համագործակցություն, Այլ...
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 13
ՀՅՈՒՐԵՐ՝ 13
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դրամաշնորհներ, մրցույթներ, դասընթացներ » Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ. ԳՅՈՐԴԵԼԵՐ ՔՈԼԵՋ
05.01.2017, 15:00

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԼ ՖՐԻԴՐԻԽ ԳՅՈՐԴԵԼԵՐ ՔՈԼԵՋԻ 2017-2018ԹԹ․ ՄՐՑՈՒՅԹ

 

Արդյունավետ կառավարման Գյորդելեր Քոլեջը կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստման մեկամյա գերմանալեզու ծրագիր է, որն իրականացնում է գերմանական Ռոբերտ Բոշի անվան հիմնադրամը՝ Արտաքին քաղաքականության գերմանական ընկերության (DGAP) հետ համագործակցությամբ։

Այն ուղղված է կառավարման ոլորտի առաջատար մասնագետների այն հաջորդ սերնդին՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից և Սերբիայից, որը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ապագայի համար։ 

Ծրագրի 20 ընտրված մասնակիցները վերապատրաստման այս մեկ տարվա ընթացքում, որը կմեկնարկի 2017թ․ սեպտեմբերի 6-ին, կմասնակցեն երեք սեմինարի ու իրենց սեփական նախագիծը կիրականացնեն հայրենի հաստատությունում։ Եվրահանձնաժողովի նախկինփոխնախագահ Պրոֆ. Գյունթեր Ֆերհոյգենը, ով ներկայում Քոլեջի տնօրենն է, կղեկավարի ծրագիրը:

Գյորդելեր Քոլեջի մասնակիցները՝

  • արժեքավոր կապեր կհաստատեն Եվրամիության ու Գերմանիայի հասարակական, քաղաքական ու կառավարման ոլորտների բարձրաստիճան փորձագետների հետ,
  • կվերապատրաստվեն կառավարման արդիականացմանն ու արդյունավետ կառավարմանն առնչվող թեմաների շուրջ (օրինակ՝ օրենքի գերակայություն, հանրային պատասխանատվություն, քաղաքացիական երկխոսություն) և կստանան գերմանական մի համալսարանի համապատասխան հավաստագիր,
  • կծանոթանան գերմանական այն հաստատություններին, որոնք գործում են իրենց հայրենի հաստատության համանման ոլորտներում,
  • կզարգացնեն ղեկավարի իրենց հմտություններն ու նոր գիտելիքներ ձեռք կբերեն նախագծերի կառավարման ոլորտում,
  • նախագծերի փորձառու ղեկավարների աջակցությամբ իրենց սեփական նախագիծը կիրականացնեն հայրենիքում,
  • կդառնան Եվրոպայի ակտիվ ղեկավար ուժերի միջազգային ցանցի անդամ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017թ․ փետրվարի 20-ն է։

Մանրամասն տեղեկություններ ծրագրի, մրցութային պայմանների ու հայտերի ներկայացման կարգի մասին զետեղված են Գյորդելեր Քոլեջի հետևյալ կայքում՝ www.goerdeler-kolleg.de

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ԳՅՈՐԴԵԼԵՐ ՔՈԼԵՋ
Դիտումներ: 302

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


--

ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика