ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿԻՐԱԿԻ, 22.01.2017, 09:47

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Կամավորական աշխատանք, Պրակտիկա
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 6
ՀՅՈՒՐԵՐ՝ 6
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12.01.2017, 17:00

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ

 

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) հայտարարում է մրցույթ` համապատասխան մարմինների աշխատակազմերում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ
1.1. Աշխատակազմի ղեկավար (ծածկագիր` 12-1.1-1)

Ապահովում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը: Մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքներին: Ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում չկատարելու մասին: Օրենքով սահմանված կարգով ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

Մրցույթը կկայանա 21.02.2017թ.` ժամը 10։00-ին:

2. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ
2.1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 14-2.3-333)

Իրականացնում է տեղեկատվություն հավաքելու միջոցով շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների հետ կապված տեղեկատվության հասանելիության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին տեղեկատվության հավաքման, մշակման, տրամադրման, դասակարգման, արխիվացման և էլեկտրոնային տվյալների միասնական գրանցամատյանի անխափան աշխատանքները: Իրականացնում է նաև շարժական գույքի հետ կապված իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքների գրանցման և տեղեկատվության պահպանումը, վիճակագրական տվյալների հավաքման աշխատանքները:

Մրցույթը կկայանա 17.02.2017թ.` ժամը 14:15-ին:

2.2. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 14-2.3-382)
Իրականացնում է պետական գրանցման գործընթացը, առևտրային իրավաբանական անձանց պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու, ինչպես նաև առևտրային իրավաբանական անձանց վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները: Իրականացնում է նաև ոչ առևտրային իրավաբանական անձանց (բացառությամբ` հասարակական միավորումների, հիմնադրամների և ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների) պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները:

Մրցույթը կկայանա 16.02.2017թ.` ժամը 10:00-ին:

3. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ
3.1. Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության կապի կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 21-2.3-119)

Իրականացնում է թվային ռադիոկապի հիմնման և զարգացման գործընթացը, Նախարարության ինքնավար հեռախոսացանցերի սպասարկումը: Իրականացնում է կապի, ինքնավար կառավարման համակարգերի կազմակերպման և զարգացման գործընթացը, ուղիղ հեռախոսակապ Նախարարի և Նախարարության ղեկավար կազմի միջև: Իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքները:

Մրցույթը կկայանա 22.02.2017թ.` ժամը 10:00-ին:

3.2. Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության կապի կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 21-2.3-121)
Իրականացնում է թվային ռադիոկապի հիմնման ու զարգացման գործընթացը և քաղաքային ինքնավար հեռախոսացանցին միացված հեռախոսահամարների սպասարկման, ինչպես նաև Ծառայության տնօրենի ներքին հեռախոսակայանի սպասարկման աշխատանքները: Իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու և Ծառայության կապի համակարգերի արդիականացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքները:

Մրցույթը կկայանա 23.02.2017թ.` ժամը 14:15-ին:

4. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ
4.1. Իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 26-2.3-14)

Իրականացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակումը,  տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում ՀՀ միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման աշխատանքները: Իրականացնում է Նախարարության շահերի պաշտպանումը դատական մարմիններում և Վարչություն ներկայացված իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննությունը: Իրականացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ  ներկայացնելը:

Մրցույթը կկայանա 23.02.2017թ.` ժամը 10:00-ին:

4.2. Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 26-2.3-53)
Իրականացնում է բյուջեով նախատեսված ֆինանսավորման հայտերի, վճարման փաստաթղթերի կազմման  և ներկայացման, պետական բյուջեից կենտրոնացված կարգով ստացված և Նախարարության կողմից վերաբաշխված դրամական միջոցների հաշվառման աշխատանքները: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Նախարարության աշխատակիցների սոցիալական փաթեթից օգտվելու համար հատկացումներ տրամադրելու աշխատանքները: Ըստ առանձին ծախսային ծրագրերի իրականացնում է ծախսերի նախահաշիվների, վճարման ժամանակացույցների, ինչպես նաև կնքված պայմանագրերից քաղվածքների կազմումը:

Մրցույթը կկայանա 24.02.2017թ.` ժամը 14:15-ին:

5. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ
5.1. Աշխատակազմի ղեկավար (ծածկագիր՝ 30/1-1.1-1)

Ապահովում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը: Մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքներին: Ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի  մշակման աշխատանքների իրականացումը: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում չկատարելու մասին: Օրենքով սահմանված կարգով ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

Մրցույթը կկայանա 24.02.2017թ.` ժամը 10:00-ին:

5.2. Ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիտորինգի վարչության բուսասանիտարիայի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 30/1-2.3-23)
Բաժնի պետին առաջարկություններ է ներկայացնում բուսասանիտարիայի բնագավառում Ծառայության քաղաքականության, նպատակների և խնդիրների իրականացման վերաբերյալ: Կատարում է բուսասանիտարիայի բնագավառում Ծառայության գործունեության ռազմավարության մշակման և իրականացման, բուսասանիտարիայի բնագավառում  Ծառայության գործունեության պլանավորման և մեթոդաբանության աշխատանքներ: Կատարում է բուսասանիտարիայի բնագավառում իրականացվող միջոցառումների և ծրագրերի մոնիտորինգ, արդյունքների ամփոփում, վերլուծություն և բուսասանիտարիայի բնագավառում Ծառայության կողմից ծրագրերի մշակման աշխատանքներ և իրականացնում է ծրագրերի ընթացքի հսկողություն: Մասնակցում է բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության բնագավառներում Ծառայության կողմից իրականացվող ծրագրերի մշակման  և իրականացման աշխատանքներին:

Մրցույթը կկայանա 17.02.2017թ.` ժամը 10:00-ին:

6. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ
6.1. Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ (ծածկագիր՝ 32-2.1-7)

Համակարգում է Եվրախորհրդի մարզական քաղաքականությունն իրականացնող և «Սպորտը բոլորի համար» քաղաքականության իրականացման, հաշմանդամների և հատուկ  կարիքներ ունեցող մարդկանց հետ տարվող աշխատանքների բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքները: Ապահովում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առողջ ապրելակերպի քարոզչության ուղղությամբ կատարվող աշխատանքները: Աջակցում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարածքային քաղաքականության իրականացման գործում:

Մրցույթը կկայանա 22.02.2017թ.` ժամը 14:15-ին:

7. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ
7.1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման, զարգացման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր` 38-2.3-299)

Իրականացնում է Նախարարության լոկալ ու գլոբալ համակարգչային ցանցերի անխափան աշխատանքի և անվտանգության ապահովման, համակարգչային ցանցում գործող ցանցային սարքավորումների և սերվերային համակարգերի տեղադրման ու սպասարկման աշխատանքները: Իրականացնում է համացանցի սպասարկման, օգտատերերի գրանցման և Նախարարության, պետական այլ գերատեսչությունների միջև կապի ապահովման աշխատանքները:

Մրցույթը կկայանա 16.02.2017թ.` ժամը 14:15-ին:

8. ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմ
8.1. Մեթոդաբանության և միջազգային կապերի վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 90-2.3-67)

Վարչության պետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Վարչության ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Մասնակցում է Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին վերահսկողության ընթացքում գործնական ու մեթոդական օգնություն ցուցաբերելու և  արտաքին պետական վերահսկողության ոլորտի մեթոդաբանության ապահովմանը և դրա կատարելագործմանն ուղղված քաղաքականության նպատակներից բխող խնդիրների բացահայտման աշխատանքներին: Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է վերահսկողության ստանդարտների, մեթոդական ցուցումների, ձեռնարկների, վերահսկողության գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերի և մեթոդական այլ փաստաթղթերի (ներառյալ` դրանցում լրացումների և փոփոխությունների) մշակման աշխատանքներին:

Մրցույթը կկայանա 21.02.2017թ.` ժամը 14:15-ին:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.01.2017թ.:

Մրցույթները կկայանան Խորհրդի շենքում` ք. Երևան, Տերյան 89 հասցեում:
Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ (ք. Երևան, Տերյան 89, հեռ. (011) 54-11-38, (011) 56-64-62):

Լրացուցիչ տեղեկությունների, նշված պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար  այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային` www.cscouncil.am:

 


Խնդրում ենք նշել, որ թափուր պաշտոնի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Դիտումներ: 922

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


--

ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика