ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՇԱԲԱԹ, 03.12.2016, 23:44

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Կամավորական աշխատանք, Պրակտիկա

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 13
ՀՅՈՒՐԵՐ՝ 13
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
25.11.2016, 16:15

ՎԱՃԱՌԱԿԵՏԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՄԱՍՆԱԳԵՏ

 

Վաճառակետերի զարգացման գծով մասնագետ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

Աշխատանքի վայր՝ Տավուշի մարզ, Արարատի մարզ

Աշխատանքի նկարագիր. Մարզի վաճառակետերի զարգացման գծով մասնագետը պատասխանատու է հաճախակի այցելությունների միջոցով վաճառակետերի հետ աշխատանքային հարաբերությունների ստեղծման, զարգացման և պահպանման համար: Նա նաև հետևում է վաճառակետերում և սպասարկման կենտրոններում գովազդային նյութերի առկայությանը և ընկերության ապրանքատեսակների վաճառքին առնչվող վաճառակետերի զարգացման գործառույթներին:

Աշխատանքային պարտականություններ

  • Մեքենայով պարբերաբար այցելել վաճառակետեր՝ հետևելու Ընկերության ապրանքատեսակների առկայությանը,
  • Համակարգել աշխատանքային հարաբերությունները վաճառակետերի և ընկերության միջև` նպաստելով հավատարմության ստեղծմանն ու պահպանմանը,
  • Փնտրել նոր վաճառակետեր կամ առաքման ուղիներ առաքման ցանցն ընդլայնելու նպատակով,
  • Պարբերաբար հետևել կանխավճարային քարտերի վաճառքի դինամիկային և ձեռնարկել համապատասխան միջոցներ այն ընդլայնելու նպատակով,
  • Հետևել վաճառքի նյութերի առկայությանը վաճառակետերում,
  • Պարբերաբար հետևել գովազդի և վաճառքի նյութերի առկայությանը և քանակին,
  • Պարբերաբար հետևել մրցակիցների գործողություններին վաճառակետերում արդյունավետ վաճառքի և բրենդի ապահովման համար,
  • Հետևել մրցակիցների գործունեությանը՝ կապված վաճառակետերի զարգացման հետ,
  • Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ (օրական, շաբաթական, ամսական կտրվածքով),
  • Ներկայացնել հաշվետվություններ վաճառակետերում գրանցված խնդիրների մասին:

Պահանջվող որակավորումներ

  • Բակալավրի աստիճան տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Բաժանորդների սպասարկման գերազանց իմացություն,
  • Վաճառքի տեխնիկայի/մեթոդների իմացություն,
  • Տեղեկացվածություն ներքին շուկայի մասին,
  • B, C կարգի վարորդական իրավունք,
  • Անձնական մեքենայի առկայություն,
  • Ընկերության և մրցակցի ծառայությունների /ապրանքատեսակների/սակագների մասին իմացություն,
  • Լեզվական հմտություններ (hայերեն, ռուսերեն, անգլերենի իմացությունը ցանկալի է),
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office),
  • Գերազանց թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Հաճախորդամետություն,
  • Բիզնեսի իմացություն,
  • Խնդիրների լուծման հմտություններ:

Դիմել մինչև 04 Դեկտեմբերի 2016թ.

Դիմելու համար խնդրում ենք այցելել www.mts.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Դիտումներ: 234

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика