ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿԻՐԱԿԻ, 04.12.2016, 18:11

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Կամավորական աշխատանք, Պրակտիկա

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 8
ՀՅՈՒՐԵՐ՝ 8
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
25.11.2016, 14:00

ՎԱՃԱՌՔԻ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

 

Վաճառքի և սպասարկման մասնագետ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

Աշխատանքի վայր՝
ք. Ալավերդի, ք. Էջմիածին, ք. Կապան, ք. Մասիս, ք. Մարտունի, ք. Աբովյան (դիմել մինչև 04.12.2016թ.)

Աշխատանքի նկարագիր. Վաճառքի և սպասարկման մասնագետը պատասխանատու է բաժանորդների սպասարկման, նոր և գործող ծառայությունների, սակագների, ապրանքատեսակների մասին տեղեկատվության և ծառայությունների մատուցման համար՝ ընկերությունում հաստատված գործառույթներին/չափանիշներին / ստանդարտներին համապատասխան:

Աշխատանքային պարտականություններ

  • Բաժանորդներին մատուցել կանխավճարային/ հետվճարային ապրանքատեսակների,  ձայնային և տվյալների փոխանցման ապրանքատեսակների ծառայություններ,
  • Տեղեկացնել հաճախորդներին Ընկերության նոր և գործող ապրանքատեսակների, սակագնային պլանների, ծառայությունների և սակագնային փոփոխությունների մասին,
  • Կատարել վճարումներ և վերալիցքավորումներ, վաճառել վերալիցքավորման քարտեր,
  • Բաժանորդներին տրամադրել տեղեկատվություն ամսական հաշիվ ապրանքագրերի, հաշվեկշռի, վճարման և վերալիցքավորման, ծառայությունների ակտիվացման/ ապաակտիվացման վերաբերյալ,
  • Իրականացնել բջջային հեռախոսների և դատա սարքավորումների, ինչպես նաև աքսեսուարների վաճառք,
  • Աջակցել բաժանորդներին` տրամադրելով անհաժեշտ տեղեկատվություն  բջջային հեռախոսների, տեղեկատվական սարքավորումների փոխարինման, վերադարձման գործընթացի, ինչպես նաև  բջջային հեռախոսների, դատա սարքավորումների և աքսեսուարների կարգավորումների մասին,
  • Բաժանորդներին տրամադրել տեղեկատվություն կանխիկ և ապառիկ տրամադրվող ապրանքատեսակների և համագործակցող ընկերությունների մասին,
  • Ուսումնասիրել բաժանորդների խնդիրները և տրամադրել պատշաճ լուծումներ ըստ սահմանված գործընթացի՝ ցուցաբերելով հոգատար և պատասխանատու  մոտեցում,
  • Գրանցել բաժանորդների խնդիրները  համապատասխան համակարգում, հետևել ընթացքին և տեղեկացնել բաժանորդներին ըստ սահմանված գործընթացի,
  • Պարբերաբար պատրաստել տարբեր հաշվետվություններ, ներառյալ հաշվիչ դրամարկղային մեքենաների և POS տերմինալների միջոցով կատարված գործարքների վերաբերյալ:

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն,
  • Սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Համակարգչային հմտություններ (Word, Excel),
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Տեղեկացվածություն ընկերության և մրցակիցների սակագների/ ապրանքատեսակների/ ծառայությունների/փաթեթների մասին,
  • Հաշվարկային համակարգերով փոխանցումների իրականացման մասին տեղեկացվածությունը ցանկալի է,
  • Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Կազմակերպչական և հաղորդակցման, բանակցությունների վարման հմտություններ,
  • Կոնֆլիկտների և սթրեսային իրավիճակների կառավարման հմտություններ:

Դիմելու համար խնդրում ենք այցելել www.mts.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Դիտումներ: 524

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика