ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ԹԵՂՈՒՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 13:40

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Կամավորական աշխատանք, Պրակտիկա

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 6
ՀՅՈՒՐԵՐ՝ 6
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ԹԵՂՈՒՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
31.10.2016, 17:30

ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ

 

Էլեկտրականության և էլեկտրոնիկայի ճարտարագետ

«Թեղուտ» ՓԲԸ

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում էլեկտրականության և էլեկտրոնիկայի ճարտարագետի:

Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ:
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով:

Աշխատանքային պարտականությունները՝

  • Էլեկտրական հոսանքալարերի մոնտաժ և տեղաբաշխման պլանի ձևավորում և իրականացում`ելնելով աշխատավայրի առանձնահատկություններից;
  • Սարքավորումների փորձարկման միջոցով էլեկտրական համակարգերի կամ էլեկտրական շղթաների հաղորդալարերի մեջ անընդհատության, սարքավորումների կամ սարքերի ստուգում՝ համակարգի համատեղելիության ու անվտագության ապահովման համար;
  • Անսարքությունների բացահայտում և շտկում;
  • Համապատասխան սարքավորումների օգտագործման միջոցով մեքենաների կամ համակարգերի վերանորոգման աշխատանքների իրականացում կամ պլանավորում;
  • Էլեկտրոնային հսկիչ-չափից սարքավորումների միջոցով միկրոպրոցեսորների կամ էլեկտրոնային սարքերի, սարքավորումների կամ համակարգերի աշխատանքում խափանումների պատճառների բացահայտում;
  • Կատարվող գործառույթների կարգավորման, գործընթացի մասին տվյալների կամ տեղեկատվության մուտքագրման համար համակարգիչների և համակարգչային համակարգերի օգտագործում (ներառյալ սարքային (ապարատային) և ծրագրային ապահովում):

Պահանջվող որակավորումներ`

Այլ պայմաններ՝
- Փորձաշրջանի ընթացքում «Թեղուտ» ՓԲ ընկերության համապատասխան անձանակազմի կողմից կապահովվի տեղում նախնական ուսուցում
- «Թեղուտ» ՓԲ ընկերությունում կամ «Վալլեքս» խմբի այլ ընկերությունում նախկինում աշխատանքի դրական փորձն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեության տարածքին հարակից այլ համայնքների բնակիչ լինելն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն
- Անվճար սնունդ, արտահագուստ:

Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով ուղարկել plantvacancy@vallex.com էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «electrical and electronic engineer»: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2560 կամ 2575 հեռախոսահամարով:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2016թ. դեկտեմբերի 30-ը:

vm.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ԹԵՂՈՒՏ
Դիտումներ: 137

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика