ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 24.01.2017, 15:07

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Կամավորական աշխատանք, Պրակտիկա
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 11
ՀՅՈՒՐԵՐ՝ 11
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
09.01.2017, 16:00

ԳԱՆՁԱՊԱՀ

 

Գանձապահ

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ

Աշխատանքի վայրը` ք. Նոյեմբերյան:

Աշխատանքի նպատակը. Գանձապահը ապահովում է կազմակերպության տվյալ մասնաճյուղում դրամարկղային ծառայությունների մատուցում և հաճախորդների սպասարկում:

Հիմնական աշխատանքային պարտականությունները.

  • Իրականացնել դրամական միջոցների ընդունման, տրամադրման, հաշվառման և պահպանման գործարքներ և հաստատել մուտքի և ելքի անդորագրերը,
  • Իրականացնել դրամական միջոցների փոխարկում,
  • Իրականացնել գրավ հանդիսացող կնքված պարկերի ընդունման և հանձնման գործընթացը,
  • Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին մասնակցել կանխիկ դրամական միջոցների ստուգմանը և համապատասխանեցմանը համակարգի տվյալներին,
  • Իրականացնել դրամարկղի ամփոփում, դրամարկղային մատյանի տվյալների լրացում,
  • Գրասենյակի ֆինանսական բաժնին ապահովել անհրաժեշտ տեղեկություններով ըստ պահանջի,
  • Պատասխանատու լինել մասնաճյուղի արխիվի համար:

Պահանջվող մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը.

Բարձրագույն կամ տեխնիկական կրթություն,
Ֆինանսական հաստատությունում կամ կանխիկ դրամի հետ աշխատանքային փորձը առավելություն է:

Պահանջվող գիտելիքներ, հմտություններ և կարողություններ.

  • Դրամական միջոցների ճշգրտությունը ապահովող տարբերանշանների իմացություն,
  • Թվերի հետ աշխատելու ունակություն,
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
  • Ճնշման տակ աշխատելու կարողություն,
  • Ակտիվ գործելու ընդունակություն, բարձր աշխատունակություն,
  • Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ կոնտակտ հաստատելու և արդյունավետ համագործակցելու կարողություն,
  • Հրահանգները ճշգրիտ կատարելու ունակություն,
  • Ծառայություններ մատուցելու հմտություններ,
  • Սեփական գործունեությունը պլանավորելու, կոորդինացնելու և վերահսկելու, աշխատանքային ժամանակը ռացիոնալ օգտագործելու ունակություն,
  • Գործնական շփման էթիկա,
  • Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է

Ցանցային և Համակարգչային գիտելիքներ.

MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel) իմացություն,
AS Bank համակարգի իմացությունը առավելություն է:

Դիմելու կարգը.

Ցանկացողները կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրականները էլեկտրոնային փոստի cvnoyemberyan@sef.am հասցեին կամ ֆաքսի միջոցով հետևյալ հեռախոսահամարին՝ (+3741) 20 28 21: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (374 10) 20 28 21/22:

Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնը, որի համար դիմում եք:

Վերջնաժամկետ՝ 25.01.2017թ.

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպության գործունեությանը ծանոթացեք պաշտոնական կայքում` sefmicro.org

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ
Դիտումներ: 219

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


--

ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика