ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՀԱՅՓՈՍՏ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՇԱԲԱԹ, 03.12.2016, 23:40

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Կամավորական աշխատանք, Պրակտիկա

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 14
ՀՅՈՒՐԵՐ՝ 14
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՀԱՅՓՈՍՏ
26.11.2016, 11:00

ԿՐՏՍԵՐ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐ

 

Կրտսեր ներքին աուդիտոր

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ

ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է (ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ)` Որակավորված բոլոր թեկնածուների համար

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ` «Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց անձնավորության՝ Կրտսեր ներքին աուդիտորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
- Մասնակցել աուդիտորական ծրագրերի նախապատրաստմանն ու թարմացմանը,
- Ստուգել ներքին վերահսկողության նախագծման, իրականացման աշխատանքներն ու գործնական արդյունավետությունը,
- Աջակցել աշխատանքային գործընթացների բարելավմանն ուղղված համապատասխան խորհրդատվությանը,
- Մասնակցել աուդիտորական առաջադրանքներին փոստային մասնաճյուղերում, բաժանմունքներում և գլխամասային գրասենյակում,
- Աջակցել ավագ գործընկերներին աուդիտորական հաշվետվությունների մշակման գործում,
- Մասնակցել Ընկերության վերահսկողության մեխանիզմների խթանիչ հետազոտություններին, ռիսկերի բացահայտմանն ու գնահատմանը, ընթացակարգերի և համակարգերի արդյունավետության գնահատմանը,
- Հետևել օրենքներին, կանոններին, աշխատակարգերին, Խորհրդի քաղաքականությանը, ինչպես նաև հետազոտությունների գծով ոլորտի լավագույն փորձին ու հաշվապահական ընդհանուր ընդունված սկզբունքներին:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում, 
- Փորձն աուդիտի և հաշվապահության ոլորտում կդիտվի իբրև առավելություն,
- Հաշվապահական հաշվառման և ՖՀՄՍ իմացությունը կդիտվի իբրև առավելություն, 
- Երդվյալ և որակավորված հաշվապահների ասոցիացիայում գրանցումը կդիտվի իբրև առավելություն, 
- Համակարգչային խոր գիտելիքներ (MS Excel և MS Word),
- Հաշվապահական ծրագրերի (ՀԾ) լավ իմացությունը ցանկալի է,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Հայաստանի մարզեր հաճախ ճանապարհորդելու հնարավորություն,
- Բիզնես գործընթացների ընկալում,
- Վերլուծական հմտություններ, մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն և ճշտակատարություն,
- Լարված պայմաններում աշխատելու և խիստ ժամկետներ պահպանելու ունակություն,
- Հաղորդակցական լավ հմտություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ` Հայտարարության պահանջներին համապատասխանող շահագրգռված բոլոր թեկնածուները կարող են ռեզյումեներն ուղարկել hrmanager@haypost.am հասցեին: Թեմայի տողում անհրաժեշտ է նշել «Կրտսեր ներքին աուդիտոր»:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ դեկտեմբերի 25, 2016թ.

www.haypost.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՀԱՅՓՈՍՏ
Դիտումներ: 478

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика