ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 24.01.2017, 15:12

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Կամավորական աշխատանք, Պրակտիկա
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 10
ՀՅՈՒՐԵՐ՝ 10
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ
12.01.2017, 15:00

ՓՈԽԱՐԻՆՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ

 

Փոխարինող վարկային գործակալ

«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ

ՎԱՅՐԸ՝ ք. Սևան,

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 1 տարի ժամկետով (հնարավոր է երկարաձգում)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ վարկառուների հետ,
  • գնահատել վարկառուների գործարարությունը և իրականացնել մոնիտորինգ,
  • կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքները,
  • կազմել և վարել վարկային փաստաթղթերն ու գործերը,
  • աջակցել գրասենյակի վարչական և գործառնական կառավարմանը,
  • աջակցել կազմակերպության առաքելության իրագործմանն ու ռազմավարության զարգացմանը,
  • ներկայացնել պահանջվող հաշվետվությունները,
  • իր իրավասության սահմաններում կատարել կազմակերպության քաղաքականության, կանոնակարգերի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական),
  • նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին,
  • ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
  • կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ,
  • ֆինանսական և վիճակագրական տվյալներ վերլուծելու ունակություններ,
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրություն (ռեզյումե):

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2017թ. հունվարի 25-ը:

Հետաքրքրված անձինք կարող են դիմել vacancy@aregak.am էլ. փոստով կամ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ Սևանի մասնաճյուղ՝ ք. Սևան, Խաղաղության փող., 4/1-2, հեռ.՝ (0261) 2-10-23:

Խնդրում ենք որպես վերնագիր նշել “Սևանի փոխարինող վարկային գործակալ” պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:
Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ ֆինանսական ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Երևան քաղաքում: Կազմակերպության գործունեությանը կարող եք ծանոթանալ www.aregak.am պաշտոնական կայքում:

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ
Դիտումներ: 98

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


--

ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика