ՈՒՐԲԱԹ, 17.11.2017, 23:16

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 25
ՀՅՈՒՐԵՐ՝ 25
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դրամաշնորհներ, մրցույթներ, դասընթացներ » Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018–2019 ԹԹ. «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ»

14.10.2017, 11:00

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018–2019 ԹԹ. «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Շվեյցարիայի կառավարության 2018–2019 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` նախատեսված գիտության ոլորտի հայ ուսանողների համար, ղեկավարվում է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Այն ուսանողները, ովքեր ցանկանում են հետբուհական կրթություն ստանալ Շվեյցարիայի լավագույն գիտական կենտրոններում, պետք է իրենց հետազոտական նախագծերն ուղարկեն «Լույս» հիմնադրամին` swiss.scholarship@luys.am հասցեին, մինչև 2017թ. նոյեմբերի 30–ը։

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը հովանավորում է գիտության ոլորտում անցկացվող մի շարք հետազոտական նախագծեր։ Շվեյցարիայի կառավարությունն է որոշում կրթաթոշակի հատկացման պայմաններն ու չափանիշները և սահմանում կրթաթոշակառուների թիվը։

Կարևոր նշում

Հարգելի ապագա դիմորդ,

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը, որ կառավարվում է Հայաստանում «Լույս» հիմնադրամի հետ համատեղ, առանձին ծրագիր է. այն առնչություն չունի «Լույսի»` արդեն իսկ գործող կրթաթոշակային ֆոնդի հետ։

Կրթաթոշակները տրվում են միայն հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ ցանկացող ուսանողներին`

  • հետազոտական կրթաթոշակներ,
  • ասպիրանտական կրթաթոշակներ,
  • դոկտորական կրթաթոշակներ։

Երեք տիպի կրթաթոշակների ուղեցույցը հասանելի է հետևյալ էջում

  • Հայտը ներկայացնելիս դիմորդը պետք է Հայաստանում բնակվելիս լինի։
  • Հայաստանի քաղաքացիները, ովքեր բնակվում են Շվեյցարիայում ավելի քան մեկ տարի, չեն համապատասխանում կրթաթոշակի չափորոշիչներին։

Դիմումների ընթացակարգը

Նախքան հայտի ամբողջական փաթեթի համար դիմելը համոզվեք, որ համապատասխանում եք կրթաթոշակի համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին։ Նաև լրացրեք կից ներկայացված ընդհանուր տեղեկությունների ձևը։

Դիմումի փաթեթը ստանալու համար խնդրում ենք գրել swiss.scholarship@luys.am հասցեին` կից ներկայացնելով լրացված ընդհանուր տեղեկությունների ձևը։

Դիմումների ընթացակարգի ժամանակացույցը

  • Հայտերն ընդունվում են 2017թ. սեպտեմբերի 28–ից։
  • Հայտերի և նախագծի ներկայացման վերջնաժամկետը 2017թ. նոյեմբերի 30–ն է։
  • Կրթաթոշակները հատկացվում են մինչև 2018թ. սեպտեմբերի 14–ը։

www.luys.am

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Դիտումներ: 916

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика