ՈՒՐԲԱԹ, 17.11.2017, 23:12

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 23
ՀՅՈՒՐԵՐ՝ 23
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դրամաշնորհներ, մրցույթներ, դասընթացներ » Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

02.11.2017, 12:10

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ և ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում, հրավիրում են ՀՀ Լոռու, Սյունիքի, Արմավիրի մարզերի ՍԿՍՆԱԿ և ԳՈՐԾՈՂ ՓՄՁ-ներին մասնակցել հետևյալ դասընթացների շարքին.

ՀՀ, ք․ Երևան

1. Թվային մարքեթինգ

ՀՀ ,Լոռու մարզ, ք․Վանաձոր

2. Վաճառք և մարքեթինգ,

3. Հյուրընկալության կառավարում։

ՀՀ․Սյունիքի մարզ, ք․Գորիս

1. Վաճառք և մարքեթինգ,

2. Հյուրընկալության կառավարում։

ՀՀ, Արմավիրի մարզ, ք․Արմավիր

1. Վաճառք և մարքեթինգ,

2. Չորացված մրգերի և բանջարեղենի արտադրություն։

Մասնակցելով դասընթացների շարքին՝ սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, թվային մարքեթինգի, չրագործության վերաբերյալ գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:

Զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ները ձեռք կբերեն հաճախորդների կառավարման և հյուրընկալության ոլորտին առնչվող մասնագիտական գիտելիքներ և համապատասխան պրակտիկ հմտություններ:

Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետները ինտերակտիվ մեթոդներով՝ խմբային քննարկումներ, դերային խաղեր, դեպքի ուսումնասիրություններ, կփոխանցեն սկսնակ կամ գործող ՓՄՁ-ներին գիտելիքներ, որոնք կնպաստեն նրանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:

Ծրագրի թիրախային ոլորտներն են` սննդի վերամշակում և զբոսաշրջություն։

Դասընթացների տևողությունը՝ յուրաքանչյուր դասընթաց կտևի 15 ժամ, 3 օր։

Դասընթացների ժամանակացույցը՝ դասընթացները կմեկնարկեն ս․թ․ նոյեմբեր ամսից։

Գրանցվելու համար դիմել՝

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Լոռու մասնաճյուղ կամ «Սպիտակ-ֆերմեր» հասարակական կազմակերպություն․

Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Լազյան 35/9

Հեռախոս` +374 98 31 10 06; +374 322 2 13 70

Էլ. փոստ`lori@smednc.am։

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ կամ «Սյուն» հասարակական կազմակերպություն․

Հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Գարեգին Նժդեհի 2

Հեռախոս`+374 10 23-97-40; +374 98 31-10-05

Էլ. փոստ`syunik@smednc.am ։

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղ կամ «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն․

Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան 68ա

Հեռախոս` +374 237 23034; +374 55 63 40 41, +374 22 10 05

Էլ. փոստ` info@armavirdc.org, armavir@smednc.am։

Առցանց գրանցվելու դեպքում, խնդրում ենք "Տեքստ" դաշտում հստակ նշել, թե որ մարզում և որ բնագավառում եք ցանկանում մասնակցել դասընթացներին:

ԳՐԱՆՑՎԵԼ ԱՌՑԱՆՑ

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում:

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՓՄՁ ԶԱԿ
Դիտումներ: 146

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика