ԿԻՐԱԿԻ, 21.01.2018, 20:36

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 11
ՀՅՈՒՐԵՐ՝ 10
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 1
Ադմինիստրատոր
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ

10.01.2018, 12:00

ԳԱՆՁԱՊԱՀ

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ


ք. Վանաձոր


Լրիվ դրույք


22.01.2018

Աշխատանքի նպատակը

Գանձապահը ապահովում է կազմակերպության տվյալ մասնաճյուղում դրամարկղային ծառայությունների մատուցում և հաճախորդների սպասարկում:

Հիմնական աշխատանքային պարտականությունները

  • Իրականացնել դրամական միջոցների ընդունման, տրամադրման, հաշվառման և պահպանման գործարքներ և հաստատել մուտքի և ելքի անդորագրերը,
  • Իրականացնել դրամական միջոցների փոխարկում,
  • Իրականացնել գրավ հանդիսացող կնքված պարկերի ընդունման և հանձնման գործընթացը,
  • Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին մասնակցել կանխիկ դրամական միջոցների ստուգմանը և համապատասխանեցմանը համակարգի տվյալներին,
  • Իրականացնել դրամարկղի ամփոփում, դրամարկղային մատյանի տվյալների լրացում,
  • Գրասենյակի ֆինանսական բաժնին ապահովել անհրաժեշտ տեղեկություններով ըստ պահանջի,
  • Պատասխանատու լինել մասնաճյուղի արխիվի համար:

Պահանջվող մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը

  • Բարձրագույն կամ տեխնիկական կրթություն,
  • Ֆինանսական հաստատությունում կամ կանխիկ դրամի հետ աշխատանքային փորձը առավելություն է:

Պահանջվող գիտելիքներ, հմտություններ և կարողություններ

  • Դրամական միջոցների ճշգրտությունը ապահովող տարբերանշանների իմացություն,
  • Թվերի հետ աշխատելու ունակություն,
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
  • Ճնշման տակ աշխատելու կարողություն,
  • Ակտիվ գործելու ընդունակություն, բարձր աշխատունակություն,
  • Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ կոնտակտ հաստատելու և արդյունավետ համագործակցելու կարողություն,
  • Հրահանգները ճշգրիտ կատարելու ունակություն,
  • Ծառայություններ մատուցելու հմտություններ,
  • Սեփական գործունեությունը պլանավորելու, կոորդինացնելու և վերահսկելու, աշխատանքային ժամանակը ռացիոնալ օգտագործելու ունակություն,
  • Գործնական շփման էթիկա,
  • Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է

Ցանցային և Համակարգչային գիտելիքներ:

MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel) և AS Bank համակարգի իմացությունը առավելություն է:

Դիմելու կարգը:

Ցանկացողները կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրականները էլեկտրոնային փոստի cvvanadzor@sef.am հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (374 10) 20 28 21/22:

Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնը, որի համար դիմում եք:

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» սոցիալապես պատասխանատու կազմակերպությունը մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման: «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպությունը ներկայումս ունի երկու մասնաճյուղ Երևանում, մեկական Գյումրիում, Արթիկում, Գորիսում, Սիսիանում, Կապանում, Մեղրիում, Եղեգնաձորում, Մասիսում, Արտաշատում, Վեդիում, Արմավիրում, Էջմիածնում, Թալինում, Ապարանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Վանաձորում, Ստեփանավանում, Գավառում և Աբովյանում: Կազմակերպության գործունեությանը ծանոթացեք պաշտոնական կայքում` sefmicro.org

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ
Դիտումներ: 931

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика