ՈՒՐԲԱԹ, 20.10.2017, 09:04

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 7
ՀՅՈՒՐԵՐ՝ 6
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 1
kinzza1977
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ

04.10.2017, 13:00

ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏ

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ


ք. Երևան


Լրիվ դրույք


20.10.2017

Աշխատանքի նկարագիր

Կազմակերպության տվյալ մասնաճյուղի ապառիկ վարկային պորտֆելի որակի ապահովում, ժամկետանց ապառիկ պորտֆելի կառավարում, ապառիկ վարկային պորտֆելի մոնիթորինգների իրականացում:

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովել վարկառուի վճարումները համաձայն պայմանագրի,
  • Հետևել ուշացված վճարումներին և հայտնել մասնաճյուղի կառավարիչին ու անմիջական ղեկավարին բոլոր խնդրահարույց վարկերի մասին,
  • Ապահովել ուշացված վճարումների իրականացումը ամենակարճ ժամանակում,
  • Խնդրահարույց վարկերի և հաճախորդների հետ բանակցությունների վարում՝ հեռախոսազանգեր կատարելու միջոցով,
  • Ուսումնասիրել վճարումները և վարկի մարումները,
  • Վարկառուի վերաբերյալ ֆինանսական և գործառնական տեղեկատվության կանոնավոր ստացում, վերլուծություն,
  • Կապի այլ միջոցներով վարկառուի վերաբերյալ տվյալների հավաքագրում,
  • Վարկի գծով ստացված բոլոր տվյալների գրանցում,
  • Վարկառուի ընթացիկ վարկային բեռի ուսումնասիրություն՝ վարկային հարցումներ իրականացնելու միջոցով,
  • Ապահովել հաճախորդի արհեստավարժ սպասարկում,
  • Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ անմիջական ղեկավարին,
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված աշխատանքին վերբերող այլ առաջադրանքներ:

Պահանջվող մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային պարտականություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • MS Office ծրագրային փաթեթի լավ հմտություններ (Word, Excel),
  • AS Bank համակարգի իմացությունը առավելություն է,
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
  • Գործնական շփման էթիկա,
  • Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ շփում հաստատելու և արդյունավետ համագործակցելու կարողություն,
  • Ճնշման տակ աշխատելու կարողություն:

Դիմելու կարգը

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները monitoring@sef.am էլեկտրոնային հասցեին:

Խնդրում ենք նամակում նշել ինչ պաշտոնի համար եք դիմում՝ Մոնիթորինգի կրտսեր մասնագետ:

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպության գործունեությանը ծանոթացեք պաշտոնական կայքում` sefmicro.org

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ
Դիտումներ: 747

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика