ՀԻՆԳՇԱԲԹԻ, 22.02.2018, 12:55

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 14
ՀՅՈՒՐԵՐ՝ 14
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դրամաշնորհներ, մրցույթներ, դասընթացներ » Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ 2017

20.01.2018, 16:10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ 2017

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդ հեղինակներին` հետևյալ բնագավառներում.

ա/ արվեստի բնագավառում (այդ թվում` կերպարվեստ, կինոարվեստ, թատերական արվեստ, ֆոտոարվեստ, դիզայն և այլն)` երեք մրցանակ.
բ/ գրականության բնագավառում` մեկ մրցանակ:

Հայտերն ընդունվում են 2018 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ:

Արվեստի բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 25 տարեկան:
Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 27 տարեկան:
Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 31-ի դրությամբ:

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2017 թվականին:

Գրականության բնագավառում ընդունվում են պատմվածքների կամ բանաստեղծությունների շարքեր` բաղկացած առնվազն երեք ստեղծագործություններից և տպագրված գրքով կամ պարբերականներում: Ներկայացված հայտում չպետք է լինեն 10%-ից ավել` նախորդ գրքերում տպագրված ստեղծագործություններ:
Արվեստի բնագավառի կերպարվեստի աշխատանքների մրցույթն անցկացվում է երեք փուլով. առաջինը և երկրորդը` ընտրական, երրորդը (եզրափակիչը)`ցուցահանդես:

1. Առաջին փուլի համար գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի և այլ մեդիաների աշխատանքները պետք է ներկայացվեն լուսանկարներով 2-ական օրինակիփակցված A4 ձեւաչափի թղթի վրա և տեղադրված թղթապանակի մեջ /Folder, Portfolio/: Մրցանակի ներկայացվող ստեղծագործության լուսանկարների տակ պետք է նշված լինեն ստեղծագործության անվանումը, չափը, տեխնիկան, տարեթիվը:
Մրցանակի համար կարող է ներկայացվել միայն մեկ ստեղծագործություն, որը կարող է հանդիսանալ առանձին մեկ կտորից աշխատանք, կամ մեկ ամբողջական շարք, կամ մեկ նախագիծ: Մրցանակի ներկայացվող աշխատանքի հետ պետք է ներկայացվի նաև հեղինակի կողմից կատարված ևս 5 աշխատանք:
Կինոարվեստի և թատերական արվեստի գործերի համար, որոնք տեղադրված են համացանցում (օրինակ Youtube.com), խնդրվում է նշել հղումները, կամ ներկայացնել DVD-ով:
Պարտադիր է ներկայացնել գործի համառոտ բովանդակությունը, հեղինակային նկարագրումը:

2. Երկրորդ փուլ անցած մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները:

3. Եզրափակիչ փուլը` ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միավորումում 2018թ. ապրիլ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

4. Ներկայացման կարգը պարտադիր է:

ԾԱՆՈՒՑՈՒՄ` ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:

Բեռնել մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը՝

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ և հայցադիմումի ձև (PDF 96.62 KB)

Երաշխավորագրի օրինակ (PDF 221.99 KB)

Մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը կարելի է ստանալ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի www.himnadram.org կայքից:

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); email aida@himnadram.org
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ

www.himnadram.org

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ
Դիտումներ: 510

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика