ՈՒՐԲԱԹ, 17.11.2017, 23:13

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 23
ՀՅՈՒՐԵՐ՝ 23
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ» ՀԿ

11.11.2017, 12:00

ԹԱՐԳՄԱՆԻՉ-ԽՄԲԱԳԻՐ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ» ՀԿ


ք. Երևան


Լրիվ դրույք


10.12.2017

Ամփոփ նկարագիր․ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է Թարգմանիչ-խմբագրի հաստիքի մրցույթ։

Աշխատանքի նկարագրություն

Թարգմանիչ-խմբագիրը պատասխանատու կլինի Հանրային լրագրության ակումբի հայերեն, անգլերեն և ռուսերեն տեքստային նյութերի բարձր որակի թարգմանության, տարածվող տեղեկության լեզվական և էթիկական ճշգրտության, կազմակերպության անունից տարածվող տեղեկատվական նյութերի բովանդակության ճշգրտության, ինչպես նաեւ կազմակերպության կորպորատիվ կայքերում, սոցիալական ցանցերում եւ ինտերնետային այլ հարթակներում հրապարակվող նյութերի լեզվական, բովանդակային բարձր որակի համար: Թարգմանիչ-խմբագիրը նաև կաջակցի կազմակերպության նախագծերի շրջանակներում իրականացվող գործողություններին ու միջոցառումներին:

Աշխատանքային պարտականություններ

  • պատասխանատու կլինի կազմակերպության հայերեն, անգլերեն և ռուսերեն հրապարակումների բովանդակության և դրանց լեզվական բարձր որակի համար,
  • կգրի հայերեն և անգլերեն մամլո հաղորդագրություններ կամ կհամակարգի դրանց պատրաստումը,
  • հայերեն գրված մամլո հաղորդագրությունները կթարգմանի անգլերեն, անհրաժեշտության դեպքում` ռուսերեն,
  • կիրականացնի խմբագրական և սրբագրական աշխատանքներ հայերենով, անգլերենով ու ռուսերենով`հաշվի առնելով որոնողական համակարգի օպտիմալացման սկզբունքները,
  • կստուգի կազմակերպության կողմից հրապարակվող տեքստային նյութերի փաստային, քերականական, ուղղագրական, ոճական ճշգրտությունը,
  • կներգրավվի կազմակերպության միջոցառումների կազմակերպման, համակարգման եւ հանրային իրազեկման միջոցառումներում,
  • նամակագրություն կվարի հայերենով, անգլերենով և ռուսերենով կազմակերպության գործընկերների, շահառուների հետ,
  • կկատարի այլ խմբագրական աշխատանք` ըստ անհրաժեշտության, կազմակերպության ղեկավարի կամ կազմակերպության նախագծերի համակարգողների հանձնարարությամբ,
  • կմասնակցի ծրագրման, կազմակերպչական զարգացման աշխատանքներին,
  • կիրականացնի կազմակերպության նախագծերին վերաբերող հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքներ,
  • պատասխանատու կլինի կազմակերպության բոլոր կորպորատիվ էջերի, սոցիալական ցանցերում էջերի, կայքերի բովանդակության թարգմանության համար,
  • կպատրաստի ամենամսյա հաշվետվություններ,
  • կներգրավվի այլ, աշխատանքին առնչվող միջոցառումներում,
  • կպահպանի կազմակերպության ներքին կանոնները

Պահանջվող որակավորում

  • Մագիստրոսի կամ համարժեք կոչում` լրագրության, լեզուների կամ հարակից այլ ոլորտում
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Առնվազն 3 տարվա փորձ հասարակական կազմակերպությունում կամ ԶԼՄ-ում
  • Գրելու, խմբագրելու հմտություններ
  • Դոնորների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ
  • Գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու, համակարգչային գերազանց հմտություններ
  • Սեղմ վերջնաժամկետներով, դինամիկ, փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն:

Դիմելու ընթացակարգ

Նշված որակավորումներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV և ուղեկցող նամակ (անգլերեն) info@pjc.am հասցեին:

Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուների հետ կապ կհաստատենք:

pjc.am/

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՀԼԱ
Դիտումներ: 505

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика