ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 20.09.2017, 20:25

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ» ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 6
ՀՅՈՒՐԵՐ՝ 6
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՆՈՐՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

06.09.2017, 17:30

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

«ՆՈՐՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ


ք. Երևան


Լրիվ դրույք


22.09.2017

««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը («Նորք» կենտրոն) հայտարարում է մրցույթ՝ Սոցիալական մեդիայի պատասխանատուի թափուր աշխատատեղի համար:

Համառոտ նկարագրություն

Սոցիալական մեդիայի պատասխանատուն վարում է սոցիալական ցանցերում ընկերության պաշտոնական էջերը` ապահովելով դրանց մշտական թարմացումը տեղեկատվությամբ և քաղաքացիների հետ հետադարձ կապը, վարում, հանրայնացնում և զարգացնում է ընկերության վեբկայքերը:

Հիմնական պարտականություններն են.

  • Սոցիալական ցանցերում Ընկերության գործող էջերի վարում` թիրախային տեղեկատվության տարածման և օգտատերերի հետ հետադարձ կապի ապահովման միջոցով,
  • Սոցիալական ցանցերում թեմատիկ նոր էջերի ստեղծում, դրանց հանրայնացում, նոր օգտատերերի ներգրավում,
  • Գործող և նոր ստեղծված էջերի այցելությունների ու դիտումների քանակի ավելացում` կիրառելով համապատասխան հասանելի գործիքակազմը,
  • Սոցիալական ցանցերում ընկերության էջերի համար հետաքրքիր և մատչելի գրառումների մշակում, դրանց թիրախավորված տարածում,
  • Առցանց հարցումների իրականացում` այդ նպատակով ուսումնասիրելով և օգտագործելով համապատասխան ռեսուրսներն ու գործիքները,
  • Առցանց հանրային քննարկումների կազմակերպում և արդյունքների վերլուծություն,
  • Վերլուծությունների իրականացում` սոցիալական ցանցերում գրառումներ կատարելու առավել նպատակահարմար ժամերի և օրերի վերաբերյալ,
  • Ընկերության վեբկայքերի վարում, տեղեկատվական նյութերի ու հոդվածների տեղադրում, ըստ անհրաժեշտության` դրանց ինքնուրույն մշակում,
  • Սոցիալական ցանցերի միջոցով ընկերության կայքերի հանրայնացում, այցելությունների թվի ավելացում,
  • Թեմատիկ տեղեկատվական աղբյուրների, կայքերի որոնում, հայտնաբերում և թարմ տեղեկատվության հավաքագրում,
  • Ըստ անհրաժեշտության` տեղեկատվական նյութերի թարգմանություն և տարածում սոցիալական ցանցերի միջոցով,
  • Հարակից այլ աշխատանքներ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն հումանիտար կամ տեխնիկական կրթություն (ցանկալի է տնտեսագիտական, իրավաբանական, սոցիոլոգիական կամ ժուռնալիստական),
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց կարողություն,
  • Facebook, Linkedin, Twitter, Google+ (պարտադիր) և այլ (ցանկալի) սոցիալական ցանցերում էջերի վարման նախկին փորձ և վարժ հմտություններ,
  • Բովանդակային նյութեր մշակելու, տեքստեր շարադրելու և խմբագրելու վարպետություն (content development),
  • Լավ տիրապետում համակարգչային հետևյալ ծրագրերից առնվազն մեկին` Correl Draw, Adobe Photoshop, MS Office Power Point, Adobe Illustrator,
  • Ինքնուրույն, առանց էական աջակցության, նշված ծրագրերից որևէ մեկում պատկերներ խմբագրելու, սեփական գաղափարների հիման վրա նոր վիզուալ նյութեր ստեղծելու կարողություն (մրցույթի 2-րդ փուլ անցած մասնակիցներին հանձնարարվելու է նմանատիպ աշխատանքի իրականացում)
  • Պրեզենտացիոն նյութերի մշակման հմտություններ,
  • Նախաձեռնողականություն, նոր գաղափարներ առաջադրելու հակվածություն,
  • Միաժամանակ մեկից ավելի տեսակի աշխատանք կատարելու բարձր ունակություն (multitasking),
  • Աշխատասիրություն,
  • Նվիրվածություն:

Ինչպես դիմել

Բոլոր հետաքրքրված և նշված պահանջներին առավելագույնս համապատասխանող անձանց խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրական` CV, norq@norq.am էլ. հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) դաշտում նշելով «Սոցիալական մեդիայի պատասխանատու»:

epension.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՆՈՐՔ
Դիտումներ: 827

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика