ՈՒՐԲԱԹ, 20.10.2017, 09:08

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 7
ՀՅՈՒՐԵՐ՝ 7
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ»

03.10.2017, 15:15

ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ

«ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ»


Ամուլսար,
Վայոց ձոր


Երկարաժամկետ


20.10.2017

ՎԵՐԱԴԱՍԸ` Հանքի ղեկավար

Պաշտոնի ընդհանուր նկարագրություն

Լեռնահանքային աշխատանքների ղեկավարը պատասխանատու է լեռնահանքային աշխատանքներ իրականացնող խմբի համար աշխատանքային ռազմավարության մշակման և անվտանգ իրականացման համար: Տվյալ պաշտոնը թույլ է տալիս ղեկավարել պատասխանատու խմբի անվտանգությունը՝ մշակելով արտադրության և շահագործման ծախսերի օպտիմալացման երկարաժամկետ ռազմավարութուններ խմբի ներսում բազմապրոֆիլ ֆունկցիաների հետ զուգահեռ, այդ թվում՝ բեռնման, բեռնաթափման, հորատման և պայթեցման լավագույն փորձի կիրառմամբ:

Աշխատանքային պարտականություններ

  • Անմիջապես պատասխանատու է արդյունահանման հետ առնչվող բոլոր տեսակի աշխատանքների անվտանգության համար,
  • Պլանավորում է, բյուջե է կազմում, կազմակերպում, ուղղորդում և մշտադիտարկում է արդյունահանման աշխատանքների բոլոր ասպեկտները՝ համաձայն հանքի շահագործման պլանի, կիրառելով տվյալ ոլորտում լավագույն փորձը և կենտրոնանալով աշխատանքների անվտանգ իրականացման վրա,
  • Ղեկավարում է առաջնահերթ գործողությունների որոշման և ռեսուրսների տրամադրման գործընթացը՝ պլանն անվտանգ կատարելու նպատակով,
  • Զարգացնում է լեռնահանքային աշխատանքներ իրականացնող խմբի հմտությունները՝ ֆինանսական և աշխատանքաին ռազմավարությունների իրականացումն ապահովելու նպատակով,
  • Կառավարել և վերահսկել ծախսերն իր պատասխանատվության սահմաններում և բացահայտել խնայելու հավանական միջոցները,
  • Մասնակցել աշխատանքների պլանավորման գործընթացին և կարգավորել պլանավորման և սարքավորումների հետ կապված հարցերը հանքի տեխնիկական ծառայության և տեխսպասարկման բաժինների հետ համատեղ,
  • Հանքի ղեկավարության հետ միասին աշխատել հանքի շահագործման տեխնոլոգիաների և ծրագրերի մշակման և օպտիմալացման ռազմավարություններ իրականացնելու գործում,
  • Սահմանել և մշակել չափանիշներ, ընթացակարգեր և գործընթացներ հանքի շահագործման բաժնի շրջանակներում,
  • Հանքի ղեկավարության և Մարդկային ռեսուրսների (ՄՌ) մասնագետների աջակցությամբ հավաքագրել աշխատակիցներ, ուսուցանել և զարգացնել նրանց հմտությունները,
  • Կազմակերպել, մոբիլիզացնել, ղեկավարել, զարգացնել և կառավարել լեռնահանքային աշխատանքներ իրականացնող խմբի աշխատակիցների ընդհանուր աշխատանքի արդյունավետությունը: ՄՌ բաժնի հետ համատեղ և ընկերության քաղաքականությունների հիման վրա մշակել աշխատավայրում աշխատողների դրական աշխատանքային հոգեվիճակը և մոտիվացումն ապահովող մեթոդներ: Ապահովել, որպեսզի բոլոր աշխատողներն անցնեն իրենց զբաղեցրած պաշտոնին և պարտականություններին համապատասխան ուսուցում: Աշխատանքային խնդիրները կառավարել աշխատանքային խմբի շրջանակներում և ՄՌ բաժնի հետ համատեղ,
  • Համագործակցել ՄՌ բաժնի հետ և վերապատրաստման դասընթացներ կազմակերպել աշխատողների խմբի հմտությունների սխեման պատշաճ նախագծելու և անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու նպատակով,
  • Որոշել պաշտոնի իրավահաջորդության պահանջները և բացահայտել մեծ ներուժ ունեցող աշխատակիցներին հետագա զարգացման նպատակով,
  • Ըստ անհրաժեշտության կառավարել և վերահսկել արտաքին կապալառուներին:

Ներկայացվող պահանջներ

  • Առնվազն 15 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, այդ թվում՝ խմբերի/աշխատանքների ղեկավարում, աշխատանքի կառավարման, քաղաքականությունների և կազմակերպչական աշխատանքների մշակման հիմնարար հմտություններ,
  • Բարձրագույն կրթությունը տեխնիկական կամ երկաբանական գիտությունների ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Խորացված գիտելիքներ և փորձ դասական բեռնատարների և շերեփավոր տեխնիկայի շահագործման ոլորտում, ինչպես նաև տեխսպասարկման, տեխնիկական ծառայության և վերամշակման խմբերի համատեղ աշխատանքի կազմակերպման հարցերում,
  • Գերազանց ադմինիստրատիվ աշխատանքի փորձ և կազմակերպչական հմտություններ, արդյունավետ կերպով բանավոր և գրավոր հաղորդակցվելու ունակություն,
  • Ուսուցանելու և վերապատրաստելու հմտություններ, խմբեր կազմելու և տեղական աշխատուժի վստահությունը ձեռք բերելու ունակություն,
  • Հանքարդյունաբերության անվտանգության և բնապահպանական չափանիշների լավ իմացություն,
  • MS Office ծրագրերի փաթեթի գերազանց տիրապետում,
  • Անգլերենի սահուն տիրապետում, հայերենի և/կամ ռուսերենի տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Բոլոր շահագրգիռ թեկնածուները պետք է ուղարկեն իրենց կենսագրականները hr@lydianinternational.co.uk հասցեին՝ նշելով պաշտոնի անվանումը էլեկտրոնային հաղորդագրության անվանում տողում։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական փուլն անցած թեկնածուները։

www.geoteam.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ
Դիտումներ: 261

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика