ՈՒՐԲԱԹ, 20.10.2017, 09:06

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 8
ՀՅՈՒՐԵՐ՝ 8
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ»

03.10.2017, 15:00

ՀԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՇԽՂԵԿ

«ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ»


Ամուլսար,
Վայոց ձոր


Երկարաժամկետ


20.10.2017

ՎԵՐԱԴԱՍԸ` Լեռնահանքային աշխատանքների ղեկավար

Պաշտոնի ընդհանուր նկարագրություն

Հանքի գլխավոր աշխղեկը պատասխանատու է լեռնահանքային աշխատանքներ իրականացնող խմբի անմիջական վերահսկման համար՝ շեշտը դնելով արտադրական նպատակների և ռազմավարության համաձայն հանքարդյունաբերական գործունեության անվտանգ իրականացման և օպտիմալացման վրա: Առաջնահերթությունը պետք է տրվի լեռնահանքային աշխատանքների նոր բաժնի ստեղծմանը, շահագործման ընթացակարգերի սահմանմանը, ի հավելումն տեղական աշխատուժի, այդ թվում՝ անմիջական վերահսկողների ու սարքավորումների օպերատորների, ուսուցմանն ու զարգացմանը:

Աշխատանքային պարտականություններ

  • Նպաստել աշխատանքերի անվտանգ իրականացմանը,
  • Վերահսկել հանքարդյունահանման աշխատանքներ իրականացնող թիմի ղեկավարներին և խմբերին հանքի պլանի իրականացման գործում՝ կիրառելով տվյալ ոլորտում լավագույն փորձը և կենտրոնանալով աշխատանքների անվտանգ իրականացման վրա,
  • Հանքի շահագործման բաժնի շրջանակներում աջակցել աշխատանքային չափանիշների, ընթացակարգերի և գործընթացների մշակմանն ու իրականացմանը,
  • Ուսուցանել և զարգացնել հանքարդյունահանման ռազմավարության անվտանգ և արդյունավետ մեթոդների կիրառման համար պատասխանատու լեռնահանքային աշխատանքները ղեկավարող խումբը,
  • Աջակցել հանքարդյունահանման ոլորտում վերապատրաստման ռազմավորության մշակմանն ու կիրառմանը,
  • Համակարգել և դյուրինացնել հանքի սարքավորումների տեխսպասարկման պլանավորումն ու ժամանակացույցի կազմումը Հանքի տեխսպասարկման խմբի հետ միասին,
  • Պատասխանատու է աշխատանքային չափանիշների մշակման, աշխատուժի ատեստավորման, աշխատանքի արդյունավետության կառավարման և հաշվետվողականության ապահովման համար՝ ընկերության քաղաքականությունների և ռազմավարությունների համաձայն,
  • Մասնակցել անվտանգության, աշխատանքի և ծախսերի արդյունավետության բարելավման կարիք ունեցող ուղղությունները բացահայտելու գործընթացին,
  • Մշակել ղեկավար պաշտոնների իրավահաջորդության պլան (կադրերի ռեզերվ) միջին օղակի ղեկավարների համար:

Ներկայացվող պահանջներ

  • Առնվազն 15 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, այդ թվում՝ խմբերի/աշխատանքների ղեկավարում, անմիջական վերահսկում, քաղաքականությունների և կազմակերպչական աշխատանքների մշակման հիմնարար հմտություններ,
  • Բարձրագույն կրթությունը տեխնիկական կամ երկաբանական գիտությունների ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Խորացված գիտելիքներ և փորձ դասական բեռնատարների և շերեփավոր տեխնիկայի շահագործման ոլորտում, ինչպես նաև հանքարդյունաբերական տեխնիկայի շահագործման և տվյալ ոլորտում վերապատրաստման հմտություններ,
  • Գերազանց ադմինիստրատիվ աշխատանքի փորձ և կազմակերպչական հմտություններ, արդյունավետ կերպով բանավոր և գրավոր հաղորդակցվելու ունակություն,
  • Ուսուցանելու և վերապատրաստելու հմտություններ, խմբեր կազմելու և տեղական աշխատուժի վստահությունը ձեռք բերելու ունակություն,
  • Հանքարդյունաբերության անվտանգության և բնապահպանական չափանիշների լավ իմացություն,
  • MS Office ծրագրերի փաթեթի գերազանց տիրապետում,
  • Անգլերենի սահուն տիրապետում, ռուսերենի տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Բոլոր շահագրգիռ թեկնածուները պետք է ուղարկեն իրենց կենսագրականները hr@lydianinternational.co.uk հասցեին՝ նշելով պաշտոնի անվանումը էլեկտրոնային հաղորդագրության անվանում տողում։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական փուլն անցած թեկնածուները։

www.geoteam.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ
Դիտումներ: 257

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика