ԿԻՐԱԿԻ, 17.12.2017, 07:54

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ

22.11.2017, 16:00

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ և ԱԳՐՈ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
(Տարածքային զարգացման պիլոտային ծրագիր (ՏԶՊԾ)․ Հայաստան Դիլիջանի զարգացման ծրագիր)

IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ


Դիլիջան,
Տավուշի մարզ


Պայմանագրային,
12 ամիս


20.12.2017

Սկիզբ` Փետրվարի 1, 2018

Տևողություն` Պայմանագրային, տևողությունը՝ 12 ամիս (2018 թվականի փետրվարի 1-ից 2019 թվականի հունվարի 31-ը)

Աշխատանքի նկարագիր`

  • Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը (ՏԶՊԾ) փնտրում է Քաղաքային շուկայի և ագրո տաղավարների համակարգող: Աշխատանքը կես դրույքով է:
  • Աշխատանքային պարտականությունները :
  • Վերահսկել Դիլիջանում և հարակից համայնքներում Քաղաքային շուկայի և ագրո տաղավարների ստեղծման գործընթացը:
  • Աջակցել ծրագրի ղեկավարին պաշտոնական առաջարկի փաստաթղթերի և զեկույցների պատրաստման գործում:
  • Հաղորդակցվել տեղի առևտրականների, հողագործների և փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ՝ ապահովելու նրանց ներկայությունը Քաղաքային շուկայում և ագրո տաղավարներում:
  • Հանրայնացնել ծառայությունները և իրականացնել մարքետինգային ռազմավարություններ՝ ապահովելու Քաղաքային շուկայի և ագրո տաղավարների մասին զանգվածային իրազեկում:
  • Մշակել ռազմավարություններ՝ ուղղված Քաղաքային շուկայի և ագրո տաղավարների կայունության ապահովմանը:

Պահանջվող որակավորումները`

  • Բարձրագույն կրթություն
  • 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի կամ վաճառքի ոլորտում
  • Կառավարման և/կամ ծրագրերի վերահսկման ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Իրազեկվածություն առևտրային ոլորտի մասին
  • Անգլերենի, հայերենի և ռուսերենի գրավոր ու բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Բանակցային և միջանձնային հաղորդակցության հմտություններ
  • Անկախ աշխատելու կարողություն
  • Պլանավորման, կազմակերպչական և խնդիրներ լուծելու զարգացած հմտություններ

Դիմելու ընթացակարգը`

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը hr@idea.am էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք «նամակի թեմա» տողում նշել «Coordinator for City Market and Agro Pavilions»։ IDeA հիմնադրամը շնորհակալ է բոլոր հետաքրքրված թեկնածուներին, սակայն կազմակերպությունը կպատասխանի միայն երկրորդ փուլ անցած դիմորդներին։

IDeA հիմնադրամի մասին՝

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ստեղծվել է գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք կարող են ապահովել սոցիալ-տնտեսական էական արդյունք՝ աջակցելով երկրի անցմանը գոյատևումից բարեկեցություն: IDeA հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը` երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու և դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով:

www.idea.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ
Դիտումներ: 382

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика