ԿԻՐԱԿԻ, 17.12.2017, 07:57

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ

22.11.2017, 16:10

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
(Տարածքային զարգացման պիլոտային ծրագիր (ՏԶՊԾ)․ Հայաստան Դիլիջանի զարգացման ծրագիր)

IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ


Դիլիջան,
Տավուշի մարզ


Պայմանագրային,
11 ամիս


20.12.2017

Սկիզբ՝ Անմիջապես

Տևողություն՝ Պայմանագրային, տևողությունը՝ 11 ամիս (2018 թվականի փետրվարի 1-ից 2018 թվականի դեկտեմբերի 31-ը)

Աշխատանքի նկարագիր՝

  • Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը (ՏԶՊԾ) փնտրում է Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի համակարգող: Աշխատանքը կես դրույքով է:
  • Աշխատանքային պարտականությունները :
  • Վերահսկել Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կառուցման և ստեղծման գործընթացը:
  • Ծրագրի ղեկավարին ժամանակին տրամադրել գործընթացի մասին հաշվետվություններ:
  • Հանրայնացնել կենտրոնի ծառայությունները և իրականացնել մարքետինգային ռազմավարություններ՝ ապահովելու կենտրոնի մասին զանգվածային իրազեկում:
  • Հավաքագրել տեղեկություններ և համագործակցել տեղի ձեռնարկությունների և զբոսաշրջային վայրերի հետ:
  • Մշտապես հետևել և տեղեկացված լինել զբոսաշրջային միջոցառումների հետ կապված փոփոխությունների մասին:
  • Վերահսկել և մշտադիտարկել կենտրոնի բյուջեն՝ ապահովելով սահմանված նպատակների իրականացում առավել արդյունավետ և տնտեսող եղանակով:
  • Աջակցել Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի թիմի հավաքագրման և ղեկավարման գործում:

Պահանջվող որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն
  • 2 տարվա աշխատանքային փորձ կառավարման և/կամ ծրագրերի վերահսկման ոլորտում
  • Անգլերենի, հայերենի և ռուսերենի գրավոր ու բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Բանակցային և միջանձնային հաղորդակցության ունակություն
  • Անկախ աշխատելու կարողություն
  • Պլանավորման, կազմակերպչական և խնդիրներ լուծելու զարգացած հմտություններ

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը hr@idea.am էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք «նամակի թեմա» տողում նշել «Coordinator for Tourist Information Centre»։ IDeA հիմնադրամը շնորհակալ է բոլոր հետաքրքրված թեկնածուներին, սակայն կազմակերպությունը կպատասխանի միայն երկրորդ փուլ անցած դիմորդներին։

IDeA հիմնադրամի մասին՝

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ստեղծվել է գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք կարող են ապահովել սոցիալ-տնտեսական էական արդյունք՝ աջակցելով երկրի անցմանը գոյատևումից բարեկեցություն: IDeA հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը` երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու և դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով:

www.idea.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ
Դիտումներ: 551

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика