ՈՒՐԲԱԹ, 17.11.2017, 23:18

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 21
ՀՅՈՒՐԵՐ՝ 21
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ

14.11.2017, 17:00

ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
(Տարածքային զարգացման պիլոտային ծրագիր (ՏԶՊԾ)․ Հայաստան Դիլիջանի զարգացման ծրագիր)

IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ


ք. Երևան
(հաճախակի այցեր Դիլիջան)


Պայմանագրային,
Կես դրույք


01.12.2017

Սկիզբ՝ Հունվարի 8, 2018

Տևողություն՝ Պայմանագրային, տևողությունը՝ 12 ամիս (2018 թվականի հունվարի 8-ից 2019 թվականի հունվարի 8-ը)

Աշխատանքի նկարագիր՝ Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը (ՏԶՊԾ) փնտրում է Ենթադրամաշնորհների համակարգող: Աշխատանքը կես դրույքով է:

Աշխատանքային պարտականությունները՝

  • Մշակել դրամաշնորհների տրամադրման չափանիշները,
  • Համակարգել դրամաշնորհների տրամադրման գործընթացի պլանավորումը, կազմակերպումն ու նախապատրաստումը, ինչպես նաև իրականացնել տրամադրված դրամաշնորհների հետագա վերահսկողություն,
  • Հանդես գալ առաջարկություններով և/կամ անհրաժեշտության դեպքում աջակցել դրամաշնորհային փաստաթղթերի մշակման, ֆորմատավորման և պատրաստման գործում,
  • Ապահովել ամուր կապ դրամաշնորհների տրամադրման ընթացակարգերի և նախագծի ընդհանուր նպատակի միջև,
  • Վերահսկել և մշտադիտարկել նախագծի ենթադրամաշնորհային բաղադրիչի իրականացման գործընթացը։

Պահանջվող որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում),
  • 3 տարվա աշխատանքային փորձ շահույթ չհետապնդող ոլորտում, զարգացման աշխատանքներում, միջազգային կազմակերպություններում. նախընտրելի է կազմակերպական և կարողությունների զարգացման պաշտոններում,
  • Բյուջետավորման և հարկաբյուջետային կառավարման սկզբունքների և ընթացակարգերի իմացություն,
  • Տեղեկատվական կարիքները դուրս բերելու, տեղեկություններ հավաքելու և վերլուծելու, վիճակագրական վերլուծություններ և հաշվետվություններ կազմելու և մշակելու կարողություն,
  • Անգլերենի, հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում (գրավոր ու բանավոր),
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության ուժեղ հմտություններ, բանակցային և համագործակցելու հմտություններ,
  • Անկախ աշխատելու կարողություն
  • Պլանավորման, կազմակերպչական և խնդիրներ լուծելու հմտություններ

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը hr@idea.am էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք «նամակի թեմա» տողում նշել «Coordinator for Sub Grant»։ IDeA հիմնադրամը շնորհակալ է բոլոր հետաքրքրված թեկնածուներին, սակայն կազմակերպությունը կպատասխանի միայն երկրորդ փուլ անցած դիմորդներին։

IDeA հիմնադրամի մասին

IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») բարեգործական հիմնադրամը ստեղծվել է գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք սոցիալ-տնտեսական էական արդյունք կապահովեն՝ աջակցելով երկրի անցմանը գոյատևումից բարեկեցության: IDeA բարեգործական հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը` երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու և դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով:

www.idea.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ
Դիտումներ: 534

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика