ՈՒՐԲԱԹ, 17.11.2017, 23:17

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 21
ՀՅՈՒՐԵՐ՝ 21
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ

08.11.2017, 13:00

ՎԵԲ-ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
(Տարածքային զարգացման պիլոտային ծրագիր (ՏԶՊԾ) Հայաստան Դիլիջանի զարգացման ծրագիր)

IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ


ք. Երևան


Պայմանագրային,
կես դրույք


01.12.2017

Սկիզբ՝ Հունվարի 8, 2018թ.

Տևողություն՝ Պայմանագրային, տևողությունը՝ 4 ամիս (2018 թվականի հունվարի 8-ից մայիսի 8-ը)

Աշխատանքի նկարագիր՝ Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը (ՏԶՊԾ) փնտրում է Վեբ-հավելվածների մշակման համակարգող: Աշխատանքը կես դրույքով է:

Աշխատանքային պարտականությունները.

  • Սերտորեն համագործակցել վեբ ծրագրավորման թիմի հետ՝ ապահովելու բոլոր հանձնարարված աշխատանքների սահուն իրագործումն ու համապատասխան վերջնաժամկետների խիստ պահպանումը։
  • Հավաքագրել և հստակեցնել դասակարգումները ու պահանջները՝ հիմք ընդունելով տեխնիկական կարիքները։
  • Իրականացնել հնարավոր խնդիրների պարբերական մշտադիտարկում և աջակցել վեբ ծրագրավորման թիմին դրանց լուծման գործում։
  • Կատարել ընթացիկ փորձարկում և որակի վերահսկում։
  • Զեկուցել նախագծի զարգացման վերաբերյալ։
  • Հոգ տանել, որ կայքն ու վեբ հավելվածը համահունչ լինեն նախագծի այլ բաղադրիչներին։

Պահանջվող որակավորումները.

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է ՏՏ ոլորտում)։
  • Վեբ հավելվածների և ծրագրավորման լեզուների, ներառյալ՝ CSS, JavaScript, JQuery և API's-ի հետ աշխատելու փորձ։
  • Անգլերենի, հայերենի և ռուսերենի գրավոր ու բանավոր խոսքի գերազանց տիրապետում։
  • Զանազան պրոդուկտների և կազմակերպական միավորների կողմից օգտագործվող ծրագրային հարթակների մշակում և տրամադրում։
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության ուժեղ հմտություններ, համոզիչ խոսք, բանակցություններ վարելու կարողություն։
  • Անկախ աշխատելու կարողություն։

Դիմելու ընթացակարգը.

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը hr@idea.am էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք «նամակի թեմա» տողում նշել «Coordinator for Web Application Development»։ IDeA հիմնադրամը շնորհակալ է բոլոր հետաքրքրված թեկնածուներին, սակայն կազմակերպությունը կպատասխանի միայն երկրորդ փուլ անցած դիմորդներին։

IDeA հիմնադրամի մասին

IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») բարեգործական հիմնադրամը ստեղծվել է գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք սոցիալ-տնտեսական էական արդյունք կապահովեն՝ աջակցելով երկրի անցմանը գոյատևումից բարեկեցության: IDeA բարեգործական հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը` երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու և դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով:

www.idea.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ
Դիտումներ: 429

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика