ՈՒՐԲԱԹ, 17.11.2017, 23:09

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 21
ՀՅՈՒՐԵՐ՝ 21
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դրամաշնորհներ, մրցույթներ, դասընթացներ » Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՄԱՎՈՐ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ & VOLEX

11.11.2017, 11:00

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՄԱՎՈՐ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ & VOLEX

«ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՆԿ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԿ

«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում կամավորության մշակույթի ձևավորման, զարգացման և տարածման նպատակով այս տարի ևս տոնում է կամավորների միջազգային օրը:

Դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00, Երևանի պետական կամերային թատրոնում մեզ սպասում է երկու հետաքրքիր միջոցառում:

Տոնական երեկոն կսկսվի «VolEx. My way to success» խորագիրը կրող միջոցառմամբ, որի ընթացքում կամավորական հարուստ փորձ ունեցող երիտասարդները և արդեն հաջողությունների հասած մարդիկ կկիսվեն իրենց փորձով (մանրամասներ՝ https://web.facebook.com/events/1479562098798532/):

Այնուհետև կիրականացվի իր տեսակով առաջին «Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը, որը թույլ կտա խրախուսել հասարակական ակտիվություն ցուցաբերած, կամավորական տարբեր աշխատանքներում ընդգրկված և տարբեր հաջողությունների գրանցած երիտասարդների:

Սիրով սպասում ենք այս տարվա ընթացքում ակտիվ կամավորական աշխատանք կատարած երիտասարդների հայտերին:

Եթե 16-35 տարեկան եք ու 2017 թվականին ակտիվ մասնակցել եք կամավորական տարբեր աշխատանքների, լրացրե՛ք այս հայտը և մասնակցե՛ք «Տարվա Լավագույն Կամավոր» մրցույթին: Գուցե հենց դու դառնաս այս տարվա լավագույն կամավորը:

«Տարվա Լավագույն Կամավոր» մրցույթի hայտ՝ http://bit.ly/2hkgTrP

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է նոյեմբերի 26-ը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, հայտում անհրաժեշտ է լրացնել միայն 2017 թվականի ընթացքում կատարած կամավորական աշխատանքերը:
Թերի լրացված հայտերը չեն դիտարկվի:

«Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխություն 2017 և «VolEx. My way to success» միջոցառումներին ներկա լինելու համար խնդրում ենք լրացնել այս հայտը` http://bit.ly/2hQ4hWp

Հայտը լրացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 1-ը:

Տեղերը սահմանափակ են՝ ելնելով դահլիճի նստատեղերի քանակից:

Այս ճանապարհով «Հայ Կամավորների Բանկ» ԵՀԿ-ն ևս մեկ անգամ կբարձրաձայնի կամավորական աշխատանքի կարևորության և օգտակարության մասին՝ կոչ անելով երիտասարդներին զբաղվել կամավորությամբ, իրենց ներդրումն ունենալ իրենց անձի ու մեր երկրի զարգացման գործում:

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՄԱՎՈՐ» & VOLEX

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ԿԱՄԱՎՈՐ, VOLEX
Դիտումներ: 292

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика