ՀԻՆԳՇԱԲԹԻ, 22.02.2018, 12:57

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 15
ՀՅՈՒՐԵՐ՝ 15
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դրամաշնորհներ, մրցույթներ, դասընթացներ » Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր

2016Թ. ԱՊՐԻԼԻ 2-6-Ը ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

20.01.2018, 18:15

2016Թ. ԱՊՐԻԼԻ 2-6-Ը ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով):

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 28-ը:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
• 3։4 չափսի լուսանկար
• զինվորական գրքույկի պատճենը
• տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից։

Դիմումներն ընդունվում են ՀԵՀ-ի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։ Ընդմիջում՝ 13.00-14.00։
Այլ հարցերի համար զանգահարել 010567922:

heh.am

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
Դիտումներ: 338

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика