ՀԻՆԳՇԱԲԹԻ, 22.02.2018, 12:57

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 15
ՀՅՈՒՐԵՐ՝ 15
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ

25.01.2018, 15:00

ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ՓՈՍՏԱՅԻՆ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ


ք. Երևան


Լրիվ դրույք


25.02.2018

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ` «Հայփոստ» ՓԲ ընկերությունը փնտրում է խելացի և արդյունքներին միտված նպատակասլաց մասնագետի՝ Փոստային-ֆինանսական ծառայությունների վարչությունում բիզնեսի զարգացման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար:

Աշխատանքային պարտականություններն են`

  • Նոր ապրանքների մշակում,
  • Մանրակրկիտ վերլուծության և հիմնավոր առաջարկների հիման վրա նոր ծառայությունների մշակում,
  • Բիզնեսի նոր ապրանքների (ծառայությունների, բջջային հավելվածների) համար տեխնիկական բնութագրերի և ներքին արդյունավետ գործիքների մշակում,
  • Վերլուծություն, դիտահսկում, զեկուցում,
  • Վիճակագրական և ֆինանսական տեղեկությունների մեկնաբանություն,
  • Տվյալների խմբերում միտումների և կաղապարների առանձնացում, վերլուծություն և մեկնաբանություն,
  • Առաջարկներ դիտահսկման ավտոմատացված համակարգի մշակման ուղղությամբ,
  • Բյուջետավորման, դիսպերսիոն վերլուծություն,
  • Մարքեթինգային և հանրային կապերի ռազմավարությունների մշակում,
  • Մարքեթինգային արշավների պատրաստում և դիտահսկում:

Պահանջվող որակավորումները`

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի, կառավարման, ֆինանսների, տեղեկատվական համակարգերի կամ հարակից ոլորտներում,
  • Մասնագիտական շարունակական զարգացումը կամ երկրորդ կրթությունն այլ բնագավառում կհամարվի առավելություն,
  • Հաջորդիվ նշվող հմտությունների փորձված ներկայությունը (ակադեմիական հետազոտության շրջանակներում, որպես աշխատակից կամ ինքնազբաղված գործունեության ընթացքում) պարտադիր է:

Պահանջվող հմտություններն են`

  • Վերլուծական ուժեղ հմտություններ,
  • Կազմակերպչական և առաջնորդի ուժեղ հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցական ուժեղ հմտություններ,
  • Նպատակասլացություն, նորարարության հակում, արագ սովորելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի ունակ բնավորություն,
  • Շփման և գիտելիքների փոխանցման լավ հմտություն,
  • Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն, հատկապես գրավոր,
  • Տեխնիկական բնութագրեր, փաստաթղթեր կազմելու ունակություն,
  • MS Excel ծրագրի տիրապետման բարձր մակարդակ, մակրոտվյալներով աշխատելու ունակություն,
  • Project Management (Նախագծերի կառավարում), Database Management (Տվյալների բազաների կառավարում) հավելվածների իմացությունը կհամարվի առավելություն,
  • Մարքեթինգի և տվյալների վերլուծության ոլորտներում ամենաթարմ միտումների և լավագույն փորձի մասին արդիական գիտելիքներ,
  • Նախաձեռնող և գործին նվիրվող բնավորություն:

Դիմելու ընթացակարգը՝

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրությունները (resume, CV) թողնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ք. Երևան Սարյան 22 հասցեում, կամ ուղարկել էլեկտրոնային հասցեի միջոցով` hrmanager@haypost.am:

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՀԱՅՓՈՍՏ
Դիտումներ: 887

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика