ԿԻՐԱԿԻ, 17.12.2017, 08:04

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՀԱՅՓՈՍՏ ՓԲԸ

22.11.2017, 16:30

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ


ք. Երևան


Լրիվ դրույք


23.12.2017

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ` «Հայփոստ» ՓԲԸ փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց անձնավորության՝ Ներքին աուդիտորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

  • Մասնակցել աուդիտորական ծրագրերի նախապատրաստմանն ու թարմացմանը,
  • տուգել ներքին վերահսկողության նախագծման, իրականացման աշխատանքներն ու գործնական արդյունավետությունը
  • Աջակցել աշխատանքային գործընթացների բարելավմանն ուղղված համապատասխան խորհրդատվությանը
  • Մասնակցել աուդիտորական առաջադրանքներին փոստային մասնաճյուղերում, բաժանմունքներում և գլխամասային գրասենյակում
  • Աջակցել ավագ գործընկերներին աուդիտորական հաշվետվությունների մշակման գործում, - Իրականացնել կանխիկի անակնկալ ստուգումներ, - Մասնակցել Ընկերության վերահսկողության մեխանիզմների խթանիչ հետազոտություններին, ռիսկերի բացահայտմանն ու գնահատմանը, ընթացակարգերի և համակարգերի արդյունավետության գնահատմանը,
  • Կատարել անմիջական ղեկավարի կամ Տնօրենների խորհրդի կողմից ներքին աուդիտի հետ կապված այլ առաջադրանքներ կամ հանձնարարություններ,
  • Աջակցել աուդիտորական նպատակների սահմանմանը, մասնակցել աուդիտորական պլանի կազմմանը և աուդիտի արդյունավետ իրագործման նպատակով խորհրդատվություն տրամադրել ժամանակի համապատասխան կառավարման առնչությամբ,
  • Հետևել օրենքներին, կանոններին, աշխատակարգերին, Խորհրդի քաղաքականությանը, ինչպես նաև հետազոտությունների գծով ոլորտի լավագույն փորձին ու հաշվապահական ընդհանուր ընդունված սկզբունքներին,
  • Կատարել վերահսկիչ ստուգումներ՝ շտկիչ գործողությունների առաջընթացը կամ կարգավիճակը որոշելու համար,
  • Կատարել վերահսկողության պարբերական թեստեր և դիտահսկման շարունակական աշխատանքներ՝ վերահսկողության միջավայրի օպերացիոն արդյունավետության գնահատման նպատակով,
  • Գնահատել և արձանագրել Ընկերության քաղաքականության, ընթացակարգերի և ներքին վերահսկողության փոփոխությունները,
  • Գնահատել համապատասխանությունը քաղաքականությանը և ընթացակարգերին,
  • Լավ կազմակերպված և հեշտ հասկանալի եղանակով հստակ արձանագրել աշխատանքային փաստաթղթերում և հաշվետվություններում բացահայտված տվյալները,
  • Իրականացնել պահանջվող այլ հարակից պարտականություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ աուդիտի և հաշվապահության ոլորտում,
  • Հաշվապահական հաշվառման և ՖՀՄՍ իմացությունը կդիտվի իբրև առավելություն,
  • Երդվյալ և որակավորված հաշվապահների ասոցիացիայում գրանցումը կդիտվի իբրև առավելություն,
  • Համակարգչային խոր գիտելիքներ (MS Office),
  • Հաշվապահական ծրագրերի (ՀԾ) լավ իմացությունը ցանկալի է,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Հայաստանի մարզեր հաճախ ճանապարհորդելու պատրաստակամություն,
  • Բիզնես գործընթացների ընկալում,
  • Վերլուծական հմտություններ, մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն և ճշտակատարություն,
  • Լարված պայմաններում աշխատելու և խիստ ժամկետներ պահպանելու ունակություն,
  • Հաղորդակցական լավ հմտություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ՝

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ռեզյումեները ներկայացնել “Հայփոստ” ՓԲԸ (Երևան, Սարյան 22) կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ hrmanager@haypost.am : «Թեմա» դաշտում խնդրում ենք նշել հաստիքը` «Ներքին աուդիտոր»:

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՀԱՅՓՈՍՏ
Դիտումներ: 1060

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика