ՈՒՐԲԱԹ, 17.11.2017, 23:09

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 21
ՀՅՈՒՐԵՐ՝ 21
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՀԱՅՓՈՍՏ ՓԲԸ

10.11.2017, 18:10

ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
Փոստային-ֆինանսական ծառայությունների վարչությունում

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ


ք. Երևան


Լրիվ դրույք


07.12.2017

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՒՐԸ՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է խելացի և արդյունքներին միտված նպատակասլաց մասնագետի՝ Փոստային-ֆինանսական ծառայությունների վարչությունում բիզնեսի զարգացման համակարգողի հաստիքը զբաղեցնելու համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Նոր ապրանքների մշակում
  • Մանրակրկիտ վերլուծության և հիմնավոր առաջարկների հիման վրա նոր ծառայությունների մշակում
  • Բիզնեսի նոր ապրանքների (ծառայությունների, բջջային հավելվածների) համար տեխնիկական բնութագրերի և ներքին արդյունավետ գործիքների մշակում
  • Վերլուծություն, դիտահսկում, զեկուցում
  • Վիճակագրական և ֆինանսական տեղեկությունների մեկնաբանություն
  • Տվյալների խմբերում միտումների և կաղապարների առանձնացում, վերլուծություն և մեկնաբանություն
  • Առաջարկներ դիտահսկման ավտոմատացված համակարգի մշակման ուղղությամբ
  • Բյուջետավորման, դիսպերսիոն վերլուծություն
  • Մարքեթինգային և հանրային կապերի ռազմավարությունների մշակում
  • Մարքեթինգային արշավների պատրաստում և դիտահսկում

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի, կառավարման, ֆինանսների, տեղեկատվական համակարգերի կամ հարակից ոլորտներում
  • Մասնագիտական շարունակական զարգացումը կամ երկրորդ կրթությունն այլ բնագավառում կհամարվի առավելություն
  • Հաջորդիվ նշվող հմտությունների փորձված ներկայությունը (ակադեմիական հետազոտության շրջանակներում, որպես աշխատակից կամ ինքնազբաղված գործունեության ընթացքում) պարտադիր է:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Վերլուծական ուժեղ հմտություններ
  • Կազմակերպչական և առաջնորդի ուժեղ հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Հաղորդակցական ուժեղ հմտություններ
  • Նպատակասլացություն, նորարարության հակում, արագ սովորելու ունակություն
  • Թիմային աշխատանքի ունակ բնավորություն
  • Շփման և գիտելիքների փոխանցման լավ հմտություն
  • Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն, հատկապես գրավոր
  • Տեխնիկական բնութագրեր, փաստաթղթեր կազմելու ունակություն
  • MS Excel ծրագրի տիրապետման բարձր մակարդակ, մակրոտվյալներով աշխատելու ունակություն
  • Project Management (Նախագծերի կառավարում), Database Management (Տվյալների բազաների կառավարում) հավելվածների իմացությունը կհամարվի առավելություն
  • Մարքեթինգի և տվյալների վերլուծության ոլորտներում ամենաթարմ միտումների և լավագույն փորձի մասին արդիական գիտելիքներ
  • Նախաձեռնող և գործին նվիրվող բնավորություն:

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրությունները (resume, CV) թողնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ք. Երևան Սարյան 22 հասցեում, կամ ուղարկել էլեկտրոնային հասցեի միջոցով` hrmanager@haypost.am:

www.haypost.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՀԱՅՓՈՍՏ
Դիտումներ: 369

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика